f

Անկախ

Արթուր Ավետիսյան. «Մեր հաջողությունները թիմային աշխատանքի արդյունք են»


Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները փայլուն և հաղթանակած ելույթներ ունեցան վերջերս Խորվաթիայում կայացած World Challenge Cup-ի հերթական տուրում:
Օղակների վրա վարժությունում իրեն լավագույն կողմերով դրսևորեց Արթուր Ավետիսյանը՝ նվաճելով  2-րդ ոսկե մեդալը World Challenge Cup-ում․առաջին մեդալը նվաճել էր Բուլղարիայում։
Անկախի հետ զրույցում Արթուրիը կիսվում է տպավորություններով՝ նշելով որ մարմանամարզության հավաքականի ձեռքբերումները միասնական, նվիրված աշխատանքի արդյունք են։


-Շնորհավորում ենք Բուլղարիայում և Խորվաթիայում տպավորիչ ելույթների կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մրցաշարերին։
-Շնորհակալ եմ։ Մարզադպրոցում իմ առօրյա մարզումներեն անցկացնելով էի նախապատրաստավել մրցումներին։ Մրցումներն անցան  2 փուլով՝ Բուլղարիայում և Խորվաթիայում։ 
Նպատակ ունեինք վարժությունս բարդացնելու․ ցանկանում էի փորձել հնարավորություններս, որ հետագա մրցումենրին ավելի վստահ հանդես գամ, բայց քանի որ վարժության այդ տարրը վերջնականապես լավ պատրաստ չէր, որոշեցինք մի քիչ հետաձգել։ Այժմ պարապում եմ այդ ուղղությամբ, որ կարողանամ վարժությունս բարդացնել և ճիշտ կատարել։  


-Մրցումենրի ընթացքի, Ձեր ելույթների, մրցակիցների մասին ի՞նչ կասեք։
-Վարնայի մրցաշարից հետո հաղթական տրամադրավածությամբ և վստահ մեկնեցի Խորվաթիա, չկար լարվածություն և ամեն բան շատ լավ ընթացավ։
Բարձր մակարդակով կազմակերպված մրցաշար էր։ Նշեմ, որ Խորվաթիայում մրցակիցներս ավելի ուժեղ էին Բուլղարիայի համեմատ։ Առաջ անցա  բրազիլացի Արթուր Զանետտիից, որն օլիպիական և աշխարհի  չեմպիոն է, շատ ուժեղ մրցակից էր։ Ցանկանում ե նշել, որ  առաջ անցա իմ մարզիչների քրտաջան աշխատանքի շնորհիվ․ անձնական մարզիչ Հայկ Նազարյան, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյան, Սոս Սարգսյան, Արտակ Այդինյան։ Բոլորի աշխատանքի շնորահիվ մենք մեկ ընտանիք ենք, աշխատում ենք միասնական ու նվիրված, մեկս բոլորի և բոլորս մեկի համար սկզբունքով։


 Մեր հաջողությունները թիմային աշխատաբքի արդյունք են, եթե ամեն մեկն իր մասին մտածի, ոչնչի չի հասնի։ Մենք մեկս մյուսով ուրախանում ենք, ոգևորովում, դժվարություններն էլ միասին հաղթահարում։

 


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Յուրաքանչյուր  մեդալ, յուրաքանչյուր  ձեռքբերում, կապ չունի թե ինչ մրցաշարից է,  պարտավորեցնում է, փորձում ենք կանգ չառնել, առաջ շարժվել և անել առավելագույնը  մարզիչների հետ միասին։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Այժմ պատրաստվում ենք Չինաստանում կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերին  և աշնանը Բելգիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնելֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին, որը ջանք ու եռանդ չի խնայում, մեզ ամեն կերպ օգնում է,  մեր հովանավորին՝ Նարեկ Նալբանդյանին,  մարզիչներին, իմ բժշկին՝ Հայկ Աղամալյանին, ում պրոֆեսիոնալիզմին շնորհիվ մինչև հիմա սպորտում եմ։  

մարմնամարզություն Սպորտ Հայաստան ոսկե մեդալ Արթուր Ավետիսյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին