Չինաստանը ԱՄՆ-ին հավաստիացրել է, որ ռազմական օգնություն չի տրամադրի Ռուսաստանին՝ Ուկրաինայի հակամարտության ընթացքում օգտագործելու համար: Այս մասին երկուշաբթի հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք եւ մյուս երկրները Չինաստանից երաշխիքներ ենք ստացել, որ այն չի տրամադրում եւ չի տրամադրի մահաբեր աջակցություն Ռուսաստանին։ Մենք դա գնահատում ենք»,-ասել է նա Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանի նման քաղաքականությունը «կարեւոր» է անվանել եւ նշել, որ դեռեւս ԱՄՆ-ը չի տեսել «որեւէ ապացույց, որը կարող է հակասել» Պեկինի հավաստիացումներին:
Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է, որ չինական ընկերությունները կարող են տեխնոլոգիաներ տրամադրել Ռուսաստանին, ուստի Պեկինին կոչ է անում «զգոնություն ցուցաբերել»։