f

Անկախ

Փաշինյանը փորձում է ինքնամաքրվել. կգա քննիչ հանձնաժողով. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020թ.-ի 44-օրյա պատերազմից 3 տարի անց՝ արդեն այսօր, Նիկոլ Փաշինյանը վերջապես կգնա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով՝ պատասխանելու իր թիմակիցների նախապես պատրաստած ու սերտած հարցերին:

Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ հայտարարել են, որ չեն մասնակցելու քննիչ հանձնաժողովի վաղվա նիստին. խորհրդարանական ընդդիմությունը հանձնաժողովի ստեղծման հենց առաջին օրվանից բոյկոտել է դրա աշխատանքները՝ պարզաբանելով, որ քննիչ հանձնաժողովը ընդդիմության գործիքն է, ուստի չպետք է իշխանությունը ղեկավարի այդ հանձնաժողովը, իսկ դրա աշխատանքներին մասնակցելով՝ ընդամենը կլեգիտիմացնեն Նիկոլ Փաշինյանին:

 

Ստացվում է՝ ՔՊ-ականներն իրենք իրենցով այսօր հավաքվելու են, նիստ անեն ու լուռումունջ Նիկոլ Փաշինյանին լսեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում երկար ժամանակ է՝ պատրաստվում են այս իրադարձությանը:

ՔՊ-ականները նախապես հարցեր են մտածել, դերերի բաժանումներ են արել, որպեսզի հանկարծ ավելորդ հարցեր չտան Նիկոլ Փաշինյանին, իսկ պատգամավորներին «կուռացիա» անելու պատասխանատու գործն իր վրա վերցրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը պատգամավորներին նախապես հանձնարարել է՝ ինչ խոսեն, ինչ հարցեր տան Փաշինյանին:

Թե որքանով է այս իշխանությունն ի վիճակի անաչառ ուսումնասիրել այն պատերազմի հանգամանքները, որի պարտության հիմնական մեղավորները հենց իրենք են, սա հարցի մի կողմն է, բայց այն, որ Փաշինյանի այսօրվա մասնակցությունը ընդամենը ձեւական բնույթ է կրում եւ նպատակ ունի հերթական անգամ «թոզ փչել» հանրության աչքին, դա ակնհայտ է:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 20․ 06․ 23 թ համարում։

Նիկոլ Փաշինյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին