Հայաստանի թիմը դարձել է Եվրոպայի կայծակնային շախմատի զույգ առաջնության չեմպիոն։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Հիշեցնենք, որ Հայաստանից մասնակցում էին Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:
Անհատական հաշվարկում Էլինան գրավեց առաջին տեղը, իսկ Շանթը՝ երկրորդ: Դրա շնորհիվ թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց 1-ին հորիզոնականը:
Դե իսկ լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը՝
1․ Հայաստանի թիմ
2․ Նիդերլանդների թիմ
3․ Ադրբեջանի թիմ»,- հայտնել է ֆեդերացիան։