Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը ճանաչվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի Հայաստան - Լատվիա հանդիպման լավագույն խաղացող, WhoScored-ի վարկածով։ Ազգային թիմում առաջին գոլը խփած 24-ամյա ֆուտբոլիստը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 7,9։
Հայաստանի հավաքականն առավելության էր հասել 2։1 հաշվով եւ D խմբում երկրորդն է՝ 6 միավոր։
Եվրո-2024, ընտրական մրցաշար, չորրորդ տուր
D խումբ
Հայաստան - Լատվիա՝ 2:1
Նաիր Տիկնիզյան, 35, Տիգրան Բարեղյան, 90+1, 11մ - Ռոբերտս Սավալնիեկս, 67