f

Անկախ

‹‹Մինչև քարտեզը չփոխվի, պատերազմը չի կանգնելու››․ հայր և որդի Կոծինյանները զոհվել են Շուշիում


Շուշիի ահեղ մարտերում անմահացել են հայր և որդի Կոծինյանները։ Նոյեմբերի 5-ին վիրավորված հորը՝ Սերգո Կոծինյանին, Հովիկը շտապօգնության մեքենայով ուղարկել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, ինքն էլ շարունակել է մարտն ու զոհվել նոյեմբերին 8-ին՝ այդպես էլ չիմանալով, որ հայրը ճանապարհին անմահացել է։

Հայր և որդի Կոծինյաններ

Բանավանցի Հովիկ Կոծինյանը 2020 թվականի հուլիսի 20-ին է զորակոչվել բանակ և ծառայության անցել Հադրութի N զորամասոմ։ Երկու ամսվա ծառայության ընթացքում ծնողները միայն մեկ անգամ են կարողացել տեսակցել նրան։ Սեպտեմբերի 19-ին Արցախ են գնացել, կարանտինի պատճառով սկզբում չեն թույլատրել Հովիկին տեսակցել։ Միայն հոր բարկանալուց հետո են թույլատրել։

Սեպտեմբերի 30-ին Հովիկի հայրը Ռուսաստանի Դաշնություն պետք է մեկներ՝ արտագնա աշխատանքի։ Արցախյան 44-օրյա պատերազմի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին,  նա Արցախ է մեկնել՝ միանալու որդուն և որպես կամավոր մասնակցելու ռազմական գործողություններին։ Հովիկն ընդամենը երկու ամսվա զինծառայող էր, բայց պատերազմի առաջին օրվանից իր ծառայակից ընկերների հետ առաջնագծում էր։

Սերգո Կոծինյանը «Արազ» կամավորական ջոկատում էր կռվում։ Որդուն տեսել է միայն սեպտեմբերի 30-ին, հետո նրանց ճանապարհները բաժանվել են տարբեր ուղղություններով, և միայն երկու շաբաթ անց են կրկին հանդիպել։

Հայրը նոյեմբերի 1-ին տուն է վերադարձել՝ սնունդ, վրաններ, զինվորական կոշիկներ ձեռք բերելու և տղաների համար տանելու։

«Առաջնագծում դրանց կարիքը շատ կար, սնունդը քիչ էր, տղաներին չէր բավարարում»,- «Անկախի» հետ զրույցում պատմում է Հովիկի մայրը՝ տիկին Անահիտը։

Նոյեմբերի 2-ին զոհվել է տիկին Անահիտի քրոջ որդին՝ Դավիթը։ Տիկին Անահիտը փորձել է համոզել ամուսնուն՝ հետ չվերադառնալ պատերազմի դաշտ, բայց վերջինս համառել է՝ Դավիթին պետք է գտներ։

«Ամուսնուս խնդրել եմ՝ չգնալ, ասել եմ՝ բոլորի փոխարեն կռվել է, մեր որդին էլ Խնձորիստանում էր արդեն՝ ապահով տեղ»,-արտասվելով շարունակում է տիկին Անահիտը։

Երբ հայրը օգնությունը տարել է տղաներին, նրանց հրամանատարն այդ նույն մեքենայով իբր անձնական պատճառներով Հայաստան է մեկնել՝ անտերության մատնելով զորքին։

«Բոլորի համար կյանքը քաղցր է, միայն մեր տղաների համար չէ՞ր քաղցր։ Մեր կյանքը կորցրել է իր բոլոր գույները, սևացել է»,-ասում է տիկին Անահիտը։

 

Շուշիում կանգնեցին հոր և որդու սրտերը

Տիկին Անահիտի խոսքով՝ նոյեմբերի 4-ի գիշերը տղաներին Շուշի են տեղափոխել։ Ասում է՝ 300 հոգանոց ջոկատից 30-ն են ողջ մնացել։ Թեժ մարտերը նոյեմբերի 5-ին են սկսվել։

«Հովիկը զանգում էր և ասում, որ ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա։ Նրա զոհվելուց հետո ընկերներից իմացել եմ, որ վիրավորվել էր այդ օրերին։ Մեր երիտասարդները թեթև էին նայում ամեն ինչին, իսկ ամուսինս գիտակցում էր՝ կամ կգա, կամ ՝ ոչ։ Ասում էր՝ մինչև քարտեզը չփոխվի, պատերազմը չի կանգնելու»,- ասում է նա։

Հայր և որդի ուժեղ պայթյունից փոսի մեջ են հայտնվել։ Հովիկը թաքցրել էր հորից, որ ծխում էր։ Այդ ժամանակ հայրը ծխախոտը վառել է, մի քիչ ծխել, հետո որդուն պարզել։ Հայր և որդի իրար են նայել և զարմացել, որ դեռ ողջ են։

Ուսից վիրավոր Հովիկը հորը շտապօգնության մեքենայով ճանապարհել է, ինքն էլ մնացել՝ շարունակելու մարտը։ Ասել է՝ ես մնում եմ՝ իմ վրեժը լուծեմ։ Սերգո Կոծինյանը ճանապարհին անմահացել է։ Տիկին Անահիտն ամուսնու զոհվելու մասին հաջորդ օրն է իմացել։ Հովիկին այդպես էլ չեն ասել դրա մասին։ Հոր մարմինը նոյեմբերի 9-ին են տուն բերել՝ ամբողջությամբ փակ։

«Իմ որդին նոյեմբերի 9-ից հետո է զոհվել որովհետև նոյեմբերի 16-ին նրան բաց են բերել տուն։ Թող գոնե մեր որդիներին հանեին, նոր տարածքները տային»,- ասում է մայրը։

Հովիկի վերջին հեռախոսազանգը եղել է նոյեմբերի 7-ին։ Մորն ասել է՝ կապ չկա, երկար խոսել չի կարող։ Հետո անջատել է հեռախոսը։ Հովիկն անմահացել է նոյեմբերի 8-ին։ Հովիկից լուր չունենալուց հետո հարազատները նրան երկար են փնտրել։ Վիրավոր ընկերներն ասել են, որ Հովիկը կգա։ Հարազատներն ու ընկերները Վարդենիսում վիրավորներին տեղափոխող մեքենաներին են դիմավորել, երբ նրանց մեջ Հովիկին չեն գտել, Արցախ են մեկնել, բայց Շուշի բարձրանալ նրանց չեն թույլատրել։

Նոյեմբերի 10-ին հուղարկավորել են տիկին Անահիտի ամուսնուն։ Նոյեմբերի 16-ին տիկին Անահիտին հայտնել են որդու զոհվելու լուրը։

«Ինձ ընդհանրապես փրկել hնարավոր չէր։ Ինձ հերոս պետք չէր։ Ինձ իմ որդին էր պետք»,-ասում է նա։

Հայր և որդի Կոծինյաններն ու տիկին Անահիտի քրոջ որդին կողք կողքի հանգչում են Նոր Գեղիի Զինվորական պանթեոնում։ ԱՀ և ՀՀ նախագահների կողմից հայր և որդի հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալներով։

Հովիկը զբաղվում էր մանրանկարչությամբ, զուգահեռ վարորդական վկայական էր ձեռք բերել։ Նպատակ ուներ բեռնափոխադրող մեքենաների վարորդ աշխատել։

Բանակում հաճախ էր ընկերներին նկարում։ Երբ ծնողները տեսակցության են գնացել նրան, ընկերուհու նկարն է ուղարկել։ Կյանքի ընկերուհի ուներ։ Ասում էր՝ ում պետք է՝ ասել եմ տերություն անի նրան։ Նրա հետ կապված բոլոր երազանքներն այդպես էլ կիսատ մնացին։

‹‹Մեր տղաները շատ մատղաշ էին։ Բողբոջ ծաղիկներ էին, որ այդպես էլ չծաղկեցին։ Ամուսինս ասում էր՝ ծառը տնկել եմ, տունը կառուցել, երեխա ունեցել։ Բայց Հովիկը ոչինչ չհասցրեց անել››,-ասում է տիկին Անահիտը։

Հովիկի աշխատանքները կախված են տան պատից։ Պատերազմից մնացած նրա գրպանի երկու կոնֆետն էլ է մայրը երկար ժամանակ սրբորեն պահել։

‹‹Թագավոր տղերք ենք տվել նրանց, երկու ամիս պահեցին, երկու տարի չկարողացան պահել››,-ասում է տիկին Անահիտը։

Հասմիկ Հակոբյան

 

 

Հովիկ Կոծինյան 44-օրյա պատերազմ Սերգո Կոծինյան խմբագրի ընտրանի Հասմիկ Հակոբյան Արցախ Հայաստան

Մեր համալսարաններում ուսուցումը դարձել է տասներորդական բան, քանի որ ոչ մի դասախոս ուսումնական պրոցեսի համար չի խրախուսվում․ Սերոբ Խաչատրյան
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Կիրանցի դեպքերի հետ կապված մենք ոչ մի հաղորդում չենք ստացել. պատգամավորի հայտարարությունը հիմք չէ. դատախազ
Կոռուպցիոն հանցանքների ցանկը վերանայելու շուրջ քննարկում է անցկացվել հասարակական սեկտորի հետ
Խուլիգանություն եւ սպանություն Երեւանում. հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցները
Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան
Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակից» այսուհետ կարող են օգտվել նաև պահանջատեր ֆիզիկական անձինք
Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
Այս պահի դրությամբ ապօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք, այդ թիվը կարող է աճել. դատախազ
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
Ավելին
Ավելին