f

Անկախ

Ես չգիտեմ՝ ինչի՞ մասին է խոսում Փաշինյանը, դա իր մեկնաբանությո՞ւնն է, թե՞ երազը՝ չեմ հասկացել.Մովսես Հակոբյան


«Միայն մեկ դրվագի մասին կբարձրաձայնեմ՝ այսօր Փաշինյանը Շուշիի վերաբերյալ երկու իրարամերժ տվյալ է հաղորդել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը՝ նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովում նախ ասել է, իբր, իրեն նոյեմբերի 7-ին զեկուցել են, որ Շուշին անկում է ապրել, մեկ էլ ասում է, թե նոյեմբերի 8-ին զեկուցել է, թե մերոնք Շուշիում են։

«Ի՞նչ է սա նշանակում… Եզրակացությունս մեկն է՝այդ մարդն իր պաշտոնում չէ։ Նա իրավիճակին չի՛ տիրապետել, չի՛ տիրապետում և՛ չի էլ տիրապետելու»,- ընդգծել է գեներալ-գնդապետը։

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը մասնակցել է 44 -օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, ինչը տեղի է ունեցել դռնբաց։ Այսինքն, թեեւ մինչ այս բոլոր հրավիրյալների վկայությունները եղել են դռնփակ նիստում, բայց Նիկոլ Փաշինյանի համար բացառություն էր արվել ու հրապարակային նիստ հրավիրել, որի ընթացքում նա խոսել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը դադարեցնելու բանակցային փորձերի, Շուշիի անկման մասին։ Ավելին, հայտարարել էր, թե, իբր, պատերազմը դադարեցնելու համար առաջարկների մեջ եղել է նաեւ այն, որ խաղաղապահներ պետք է տեղակայվեին ոչ միայն ԼՂ-ում և Լաչինի միջանցքի երկանքով, այլև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի հաղորդակցությունը Նախիջևանի հետ, ինչին ինքը չի համաձայնել։

Պատասխանելով հարցին՝ ինքը արդյոք ինքը տեղյակ եղել է, որ 2020 թ. 44 օրյա պատերազմի ընթացքում քննարկվել է Մեղրիով միջանցքի տրամադրման որևէ տարբերակ՝ Մովսես Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ նման քննարկում ոչ միայն պատերազմի օրերին չի եղել, այլ նաև դրանից առաջ օրակարգում չի եղել.«Ինչքան ես գիտեմ, նույնիսկ, այդպիսի որևէ փաստաթուղթ չկա։ Ես չգիտեմ՝ ինչի՞ մասին է խոսում Փաշինյանը, դա իր մեկնաբանությո՞ւնն է, թե՞ երազը, դա էլ չեմ հասկացել…»։

Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում, ըստ Փաշինյանի հաղորդած տեղեկատվության, հայկական կողմի վրա դրված մեկ այլ պայմանի մասին, այն է՝ Արցախի յոթ շրջանների հանձնումն Ադրբեջանին, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանն արձագանքում է.«Մեր առջև ոչ ոք նման խնդիր չի դրել։ Խնդիր է դրվել՝ պաշտպանել Արցախի Հանրապետությունը»։

Թե, առհասարակ, ի՞նչ պայմանների մասին է այսօր խոսել Փաշինյանը, Մովսես Հակոբյանի համար մինչև վերջ պարզ չէ.«Իսկ ո՞վ էր պատերազմի ընթացքում իրենից ինչ -որ բան հարցնում՝ դադարեցնե՞լ պատերազմը, թե՞ ոչ կամ էլ՝ ի՞նչ պայմաններով դադարեցնել…Ես գիտեմ, որ իրենից ոչ ոք ոչինչ չէր հարցնում, ինչպես որ հիմա է»,- ամփոփելով զրույցն, ասել է գեներալ - գնդապետը։

Մովսես Հակոբյան Նիկոլ Փաշինյան Արցախյան հիմնախնդիր 44-օրյա պատերազմ Հայաստան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին