f

Անկախ

Բյուրակն Իշխանյանը Դանիայի Օրհուս քաղաքի գրականության փառատոնում կարդում ա իրա տեքստը՝ցեղասպանության ու Արցախի բլոկադայի մասին


 

LiteratureXchange փառատոնին Aarhus' Women, Write!-ի «Ես անհետացած եմ» միջոցառմանն իմ տեքստը ցեղասպանության ու Արցախի բլոկադայի մասին

At LiteratureXchange festival with the Aarhus' Women, Write! "I'm Exinct" collaborative project, performing my piece about the genocide and the Artsakh blockade.

Տեքստի թարգմանությունը՝ մեկնաբանության մեջ

Մի՞թե սա վե՞րջն է

Փոքրիկ աղջիկ նկուղում՝ խակ խաղողը ձեռքին, պահել է նեղլիկ պատուհանից ներս ընկնող արևի շողին՝ հուսալով, որ խաղողը կհասնի։ Ծնողներին տարել են։

Երիտասարդ ուսուցչին աշակերտների հետ վառել են դպրոցում։

Հայր և որդի՝ փաթաթված իրենց դրոշով և գնդակահարված տեսախցիկի առաջ։ Տեսանյութը տարածվելու է սոցիալական ցանցերում։

Փոքրիկ աղջկա ծնողները, երիտասարդ ուսուցիչն ու աշակերտները, հայր և որդի՝ բոլորը նույն հանցանքն էին գործել. հայ և բնիկ լինելը և չուզենալն ապրել որևէ այլ տեղ, բացի իրենց ծագման երկրից։

120 000 բնիկ հայ մեկուսացված է ողջ աշխարհից։ Ոչ սնունդ, ոչ դեղեր, ոչ մարդու իրավունքներ, ոչ ազատ տեղաշարժ, ոչ կրթության իրավունք չի վերաբերում նրանց, որովհետև նավթն ավելի համեղ է։

Բարձրացնում ենք մեր ձայնը, գոռում ենք, պահանջում։ Լուրջ տղամարդիկ իրենց լուրջ կոստյումներով զգուշությամբ ընտրում են բառերը, որ հանցագործներին չվիրավորեն։ «Վստահելի գործընկեր»,- ասում են նրանք։ Փակում են աչքերը ու ձևացնում, թե ոչինչ չի կատարվում։ Վերահսկում են մեր պատմությունը, իսկ դու խմում ես սուրճդ ու մտածում՝ հրաշալի օր է ապրելու համար։

Մեր ծագման երկիրը փոքրանում է, ու մեզնից բախտավորներն այլ վայրեր են գտնում ապրելու համար։ Գնացածների հուշերով։ Հույսով, որ մի օր կվերադառնանք։ Տոկունությամբ և խոստումով, որ խոսելու ենք նրանց փոխարեն, ում ձայնը չի լսվում։ Մենք խոսելու ենք այնքան, մինչև ցավեցնենք ձեր ականջները։

Որտե՞ղ եք իմ հայ, եզդի, ասորի, հույն, պաղեստինցի, քուրդ, տիգրացի, բնիկ ամերիկացի ու սև քույրեր։ Ու՞ր եք կորել այս աշխարհում։ Արդյոք բոլորս անհետացե՞լ ենք։

Մի՞թե սա վերջն է։

Բյուրակն Իշխանյան Արցախի շրջափակում Տեսանյութ Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում Դանիա Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին