f

Անկախ

«Ժողովուրդ». Ռուբեն Վարդանյանի մտերիմ Արման Հակոբջանյանին այս օրերին հաջողվել է փախչել Արցախից


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական, նրա մտերիմ դարձած Արման Հակոբջանյանին այս օրերին հաջողվել է փախչել Արցախից՝ «ճեղքելով» շրջափակումը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը ճշտելու համար փորձեց անձամբ կապ հաստատել Արման Հակոբջանյանի հետ։ Սկզբում զանգահարեցինք նրա Արցախի հեռախոսահամարին, որն անհասանելի էր, այնուհետեւ զանգահարեցինք նրա երեւանյան հեռախոսահամարին. Հակոբջանյանը պատասխանեց այդ հեռախոսահամարին: Նա չցանկացավ մեկնաբանություն տալ, բայց ոչ էլ հերքեց մեր տեղեկությունը. «Ես չեմ պատրաստվում մեկնաբանություն տալ: Շատ մարդիկ գտնվել են այս կողմում, բայց ճանապարհը փակվելուց հետո կարողացել են դուրս գալ: Այդ ի՞նչ հարց է, որ տալիս եք: Ես պարտավո՞ր եմ մեկնաբանություն տալ. դա իմ անվտանգության հարցն է »,-ասաց նա:

Այսինքն՝ ըստ Հակոբջանյանի՝ Արցախում ապրելն այլեւս անվտանգ չէ: Սա ասում է Արցախում պետական պաշտոն զբաղեցրած անձնավորությունը: Հարցին, թե Արցախից ինչպես է փախել, դուրս եկել, վերջինս վրդովված արձագանքեց. «Ես չեմ կարող դրական պատասխան տալ. ինձ ով զանգում, հարցնում է, ես ոչ մեկին չեմ պատասխանում՝ ուր եմ։ Ինչու՞ պետք է ասեմ: Ես ո՞վ եմ, գործարար տղա եմ, ի՞նչ հետաքրքրություն կա՝ ինձ հետ կապված»:

Հակոբջանյանն այդպես էլ չհասկացավ, որ Արցախի հաշվին հարստացած, Արցախի գրեթե բոլոր մրցույթներում հաղթած ու միլիոններով գումարներ աշխատած մարդը երբ շրջափակված Արցախից դուրս է գալիս, փախչում է, դա շատ վատ ազդակ է շարքային քաղաքացու համար: Այսինքն՝ էլ ոչինչ չկա՞անելու Արցախում:

Իսկ թե ինչով է զբաղված Արման Հակոբջանյանը Երեւանում, կներկայացնենք հաջորդիվ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արման Հակոբջանյան Արցախի շրջափակում Հայաստան

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին