f

Անկախ

Բլինքենը եւ Ֆիդանը զրուցել են Լոնդոնում


Իրավիճակը ցորենի սեւծովյան գործարքի շուրջ, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի ռազմատեխնիկական համագործակցությունն են եղել քննարկման թեմաները Լոնդոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Հանդիպման արդյունքներով պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը գրավոր հայտարարություն է արել, որում նշվել է, որ Բլինքենը «ողջունել է Ուկրաինային Թուրքիայի աջակցությունը, այդ թվում աշխատանքը ցորենի սեւծովյան նախաձեռնությունում»։ «Նա նաեւ ընդգծել է ՆԱՏՕ միասնության կարեւորությունը ներկայիս կրիտիկականորեն կարեւոր ժամանակներում եւ կոչ է արել, որ Թուրքիան հիմա աջակցի Շվեդիայի անդամակցությանը դաշինքին»,- նշել է Միլլերը։

Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, Ֆիդանի հետ հանդիպումն սկսելով՝ Բլինքենը հաստատել է, որ հույս ունի քննարկել այդ թվում Հյուսիսատլանտյան դաշինքի գալիք գագաթաժողովի նախապատրաստման հարցը, որը տեղի է ունենալու հուլիսի 11-12-ին Վիլնյուսում, եւ այն հարցերը, որոնք կապված են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հետ։  «Իհարկե, մենք կխոսենք ՆԱՏՕ գալիք գագաթաժողովի մասին, ներառյալ Շվեդիայի անդամակցությունը [դաշինքին], մեր ռազմատեխնիկական համագործակցության, մի շարք հարցերում առաջ ընթանալու, այդ թվում էներգետիկ եւ տնտեսական փոխգործակցության հարցերի մասին»,- ընդգծել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Նա ոչ մի մանրամասն չի ներկայացրել։ Դրանք չկան նաեւ Միլլերի հայտարարությունում։

ԱՄՆ վարչակազմը պնդում է, որպեսզի Թուրքիայի կառավարությունը որքան հնարավոր է արագ պաշտոնական համաձայնություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ավելի վաղ Թուրքիան ԱՄՆ-ից 40 հատ F-16 կործանիչների Block 70 եւ 80 էր խնդրել իր ունեցած ինքնաթիռները Block 70-ով արդիականացնելու համար։ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ կոչ են անում այդ մատակարարոմները կապել Անկարայի այն քայլերի հետ, որոնք անհրաժեշտ են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համար։

Աշխարհում ԱՄՆ Թուրքիա Էնթոնի Բլինքեն Հաքան Ֆիդան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին