f

Անկախ

Թուրքիան ԱԷԿ-ի կառուցման նախագծերը քննարկում է Հարավային Կորեայի, Ռուսաստանի և Չինաստանի հետ


Թուրքիան Հարավային Կորեայի եւ Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում է երկրի երկրորդ ատոմակայանի կառուցման նախագիծը, իսկ երրորդը՝ Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջուկային էներգիայի և միջազգային նախագծերի գլխավոր տնօրինության ղեկավար Սալիհ Սարը Ստամբուլում անցկացվող 5-րդ ցուցահանդեսի և ատոմային էլեկտրակայանների 9-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ։

Նրա խոսքով՝ թուրքական իշխանությունները ծրագրում են երկրորդ ատոմակայանը կառուցել Սինոփ նահանգում, իսկ երրորդը՝ Թրակյա շրջանում։

Իր հերթին Akkuyu Nuclear JSC-ի տնօրենների խորհրդի փոխնախագահ Անտոն Դեդուսենկոն խոսել է Մերսին նահանգում Թուրքիայի առաջին ատոմակայանի նախագծի առաջընթացի մասին։

Նրա խոսքով, մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել «Աքկույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարությունն ու մոնտաժը, աշխատանքները մոտենում են ավարտին։

Դեդուսենկոն ասել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում Թուրքիայի հետ գործընկերությունը և մեծ ներուժ է տեսնում այդ գործընկերության զարգացման համար։ «Ռոսատոմը միշտ բաց է Թուրքիայի հետ համագործակցության նոր ոլորտներ քննարկելու համար։ Իհարկե, դա կարող է ներառել մեծ հզորության ատոմակայանների կառուցման նոր նախագծեր»,- հավելեց նա։

Աշխարհում Թուրքիա Հարավային Կորեա Ռուսաստան Չինաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին