f

Անկախ

«Փաստ».չի կարող վարչապետը «կապ չունենալ» երկրի որեւէ քաղաքացու հետ, ինչ դիրքորոշում էլ նա ունենա


«Փաստ» թերթը գրում է. «Ես այդ մարդկանց հետ կապ չունեմ»: Այս արտահայտությունն արել է երկրի վարչապետը: Ոչ ընդդիմադիր Փաշինյանը, այլ ամբողջ Հայաստանի վարչապետ Փաշինյանը: Նման հայտարարություն նա արել է այն մարդկանց հասցեին, որոնք հավատում են իշխանության հետ կապված այս կամ այն բացասական տեղեկությանը:

 Սա երեւի ամենավտանգավոր ձեւակերպումներից մեկն է, որ կարող էր տալ հանրապետության վարչապետը: Այստեղ մի քանի խնդիր կա: 

Աշխարհի բոլոր երկրներում ոչ մի ուժ իշխանության չի գալիս թալանելու, ապօրինություն անելու, վատ կառավարելու կամ մարդկանց կյանքը չլավացնելու խոստումներով: Ընդհակառակը: Սակայն հաճախ լինում է հակառակը, ու շատ բնական է, որ մարդիկ կարող են նաեւ կասկածել: Շատ բնական է, որ մարդիկ կարող են հավատալ նշյալ կարգի տեղեկություններին: Հնարավոր չէ միշտ վստահություն պահել «ազնիվ խոսքի» վրա: Իսկ հերքելը միայն ստանդարտ նախադասությունը չէ, թե «այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում», կոնկրետ հակափաստարկներ են պետք մարդկանց: 

Մյուս կողմից՝ չի կարող վարչապետը «կապ չունենալ» երկրի որեւէ քաղաքացու հետ, ինչ դիրքորոշում էլ նա ունենա, ի սկզբանե ընդդիմադիր եղած լինի, հիասթափված, թե կասկածող: Հակառակ դեպքում մի օր գործող իշխանությունը կարող է «կապ ունենալ» միայն փոքրամասնության հետ: Առավել եւս, երբ իշխանության հետ որոշակի հարցերում անհամաձայն մարդիկ հիմա էլ սորտավորվում են «փչացածության աստիճանով»:

 Ընդ որում, վարչապետն այս ամենն ասում էր բղավելով, նույնիսկ ձեռքերի «հայտնի» ժեստով, որը մեկ անգամ չէ, որ Փաշինյանն արել է, նաեւ ընդդիմադիր ժամանակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նիկոլ Փաշինյան վարկանիշ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին