f

Անկախ

Առանց կանոնների դատավարություն է. Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել. դատավոր Հարությու


ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել, հեռացել են խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը՝ 10:00-ին: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ ԲԴԽ-ն դռնփակ ռեժիմով քննում է դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

«Առանց կանոնների դատավարություն է՝ Կարեն Անդրեասյանի ճաշակով: Իր բացարկի հարցը քննարկելու իրավունք չուներ, սակայն նա ակտիվ դերակատարում ուներ այդ հարցում, նա փորձում էր նաեւ ԲԴԽ անդամների ներկայությամբ կանխակալ վերաբերմունք ցույց տալ ներկայացված փաստերի նկատմամբ՝ սահմանափակելով մեր իրավունքը. որեւէ մեկին հաճելի չէ լսել իր մասին ճշմարտությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Դատավորը հաղորդեց, որ Անդրեասյանը թե՛ իրեն, թե՛ փաստաբաններին պարտադրում է ստորագրել ինչ-որ անհասկանալի բովանդակությամբ թերթիկ.

«Նախազգուշացնում է, որպեսզի տվյալները չհրապարկվեն այդ դատավարության. չգիտեմ՝ ինչ բովանդակությամբ, ինչ գաղտնիքների մասին է խոսքը, ինչ պատասխանատվություն է նախատեսվում հրապարակման համար: Գործի քննությունն ի սկզբանե իրականացվում է դռնփակ, իսկ դռնփակ իրականացնելու նպատակն այն է, որ վերջիններս չեն ցանկանում, որպեսզի հանրությունը տեղեկանա կոնկրետ իմ կողմից ներկայացվելիք փաստերին»:

Անդրադառնալով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի այն դիրքորոշմանը, թե իրավախախտների կողմից պաշտպանության միջոց են նմանատիպ արձագանքները, դատավորն ասաց. «

Այդ դեպքում իրեն ոչինչ չի խանգարում իր ընկերոջը միջնորդել, որպեսզի գործի քննությունը դռնբաց լինի, որ հատկապես իրավաբանական հանրությունը տեսնի, թե արդյո՞ք կա իրավախախտում դատավորի կողմից, թե՞ ոչ: Ու ընդհանրապես իրավախախտումները դատավորի կողմի՞ց են, թե՞ ԲԴԽ նախագահի ու Արդարադատության նախարարի»:

Հիշեցնենք, որ վարույթ հարուցելու հիմքը դատավոր Դավիթ Հարությունյանի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է: Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։

Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ:

Դավիթ Հարությունյան ԲԴԽ Կարեն Անդրեասյան ինքնաբացարկ Հայաստան Տեսանյութեր

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին