f

Անկախ

ՄԻԵԴ-ը մերժել է երկու հայ զինծառայողների վերաբերյալ Հայաստանի հայցը


Հուիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Հայաստանի պահանջը՝ Ադրբեջանի կառավարության դեմ միջանկյալ միջոցներ կիրառել Բաքվի կողմից «ահաբեկչության, պետական սահմանն ապօրինի հատելու և այլ հանցագործությունների համար մեղադրվող» (չակերտները Tert.am-ի) երկու զինծառայողների հարցով։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրջավամիջոցները։

Tert.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից, սակայն զանգերն անպատասխան մնացին։

Երեկ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավարտել ու ծանր հանցագործությունների դատարան է փոխանցել իր կողմից «հայկական դիվերսիոն խմբի» (չակերտները Tert.am-ի) անդամներ ներկայացվող հայ զինծառայողներ Հարություն Հովագիմյանի և Կարեն Ղազարյանի գործը:

Նրանք մեդադրվում են «հրազենի մաքսանենգության, ահաբեկչության, ազգային, ռասայական, սոցիալական և կրոնական ատելություն հրահրելու Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» հոդվածներով:

Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանն անհետացել էին մայիս 26-ին՝ բեռնատար մեքենայով սնունդ ու ջուր մարտական հենակետեր փոխադրելու ժամանակ։ Դեպքի մասին պաշտոնապես առաջինը հայտնել էր ադրբեջանական կողմը՝ նրանց ներկայացնելով որպես դիվերսանտներ։

Ադրբեջանի Գերագույն դատարանի փոխնախագահ Չինգիզ Ասկերովն APA-ին ասել է, որ Բաքուն ապացույցներ էր ՄԻԵԴ-ին ներկայացրել առ այն, որ Ադրբեջանում «հայ զինծառայողների իրավունքները երաշխավորված են, և նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում» (չակերտները Tert.am-ի)։

 

Ըստ նրա՝ «հիմնվելով Ադրբեջանի կառավարության դիրքորոշման վրա՝ Եվրադատարանը մերժել է Հայաստանի դիմումը» (չակերտները Tert.am-ի)։

Հայաստանը ՄԻԵԴ էր դիմել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածների հիման վրա։ 

 

 

 

ՄԻԵԴ հայ զինվոր առևանգում Ադրբեջան Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին