f

Անկախ

Մարիամ Օստրենկովա․ «Ռինգում շատ լավ էի ինձ զգում, հասկանում էի, որ առավելությունն իմ կողմն է»


Հունիսի 18-ին  Էջմիածնի Համլետ Պատուրյանի անվան մարզադահլիճում Մարիամ Օստրենկովան թեթև քաշային կարգում առաջին ռեյտինգային մենամարտն (4 ռաունդ) անցկացրեց իրանցի մարզուհի՝ Պեգա Ջալիլեհվանդի  դեմ և ակնհայտ առավելությամբ վստահ հաղթանակ տոնեց։
Անկախի հետ զրույցում Մարիամը նշում է, որ այս մենամարտն անչափ կարևոր էր, քանի որ շուրջ 2 տարի ռինգում չէր եղել, անգամ որոշել էր թողնել սպորտը։


-Շնորհավորում ենք տպավորիչ հաղթանակ տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել մենամարտին։
-Շնորհակալ եմ։ Պրոֆեսիոնալ ռինգում վերջին մենամարտս անցկացրել էի մոտ 2 տարի առաջ, թեև հաղթանակ էի տոնել, բայց այն ռեյտինգային չէր։ Այս մենամարտս առաջին պրոֆեսիոնալ մենամարտն էր, որը ռեյտինգային էր, շատ-շատ կարևոր էր ինձ համար, լավ նախապատրաստական շրջան եմ անցել, առաջինը նշեմ ամենակարևորը՝ հոգեբանական պատրաստությունը։ Ֆիզիկապես լավ մարզավիճակ ձեռք եմ բերել շուրջ 1-2 ամսվա ընթացքում՝ հավաքների մասնակցելով, ծանրաբեռնված մարզումներ անցկացնելով։ Հիմնական նախապատրաստական շրջանն անցել եմ Գյումրիում մարզչիս՝ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ։


-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք, նախապես հասցրե՞լ էիք ծանոթանալ։
-Չեմ ճանաչել հակառակորդիս, միան տեսաձայնագրություններ էի դիտել նրա մարզումներից, բավական պատրաստված մարզուհի էր, առաջնահերթ՝ շատ դիմացկուն։  
Ռինգում շատ լավ էի ինձ զգում, հասկանում էի, որ առավելությունն իմ կողմն է, ուղղակի 2 տարի, որ ռինգը չէի զգացել, որոշակիորեն խանգարում էր, բայց արդյունքից շատ գոհ ենք ես և մարզիչս, սխալների վրա ընթացքում կաշխատենք և արդեն իսկ հաջորդ մենամարտին ավելի լավ կզգամ ինձ ռինգում։


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Այս մենամարտով ինքս ինձ ուզում էի ապացուցել, որ ես կարող եմ, հարկավոր չէ հանձնվել, թևաթափ լինել, ամեն բան առջևում է, երբ ունես նպատակ։  
Ինչքան էլ մտածում էի, որ պետք է ուրիշ կյանքով ապրեմ,  ենթագիտակցորեն զգում էի, որ դեռ շատ բան ունեմ անելու ու այս մենամարտից հետո թե՛ ինքնագնահատականս բարձրացավ, թե՛ վստահություն նորից ձեռք բերեցի, ինչի համար շատ ուրախ եմ։ Մենամարտի 4 ռաունդը ժպիտով եմ անցկացրել, առավելապես հանգիստ, առաջնահերթ ինձ ապացուցելով, որ կարող եմ։ 


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Առաջիկայում կլինեն պրոֆեսիոնալ մենամարտեր, ցանկանում եմ այս ուղղությամբ հաջողության հասնել։ 
Պարտադիր ցանկանում եմ նշել, որ մենամարտին պատրաստվելու էտապում կողքիս երևացին այն մարդիկ, որոնք անկեղծ ինձ սիրում եմ և ուրախանում իմ հաջողություներով։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչին, եթե իր խորհուրդները, ինձ ոգևորելը չլիներ, ես կհանձնվեի ու չէի շարունակի մարզվել, քանի որ որոշել էի այլևս չզբաղվել սպորտով։ Շնորհակալ եմ մայրիկիս, նա իմ ուժն է, իմ մոտիվացիան, ամեն բան  արել եմ ու անելու եմ նրա համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս ու ընկերներիս, որոնք ինձ հետ հավասար մենամարտը տարան դեպի հաղթանակ, ոգևորված հետևելով ու աջակցելով ինձ։

Սպորտ պրոֆեսիոնալ բռնցքամարտ Մարիամ Օստրենկովա Հայաստան հաղթանակ հարցազրույց խմբագրի ընտրանի

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին