f

Անկախ

Տիգրան Առաքելյանը շորթման մեղադրանքով տնային կալանքի տակ է, նրա հայտարարություններն անհիմն են․ ՔԿ


ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, թե ինչպես են իրեն խոշտանգել Քննչական կոմիտեում, որին մասնակցել է անձամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Տիգրան Առաքելյանի կողմից արված հայտարարությունները ՔԿ նախագահի կողմից իրեն խոշտանգելու վերաբերյալ անհիմն են։

Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։  

«Օդում արված պնդումները չենք մեկնաբանում։ Նրա արած հայտարարությունները կոնկրետ հանցագործության մասին արված հայտարարություններն են։  Նման դեպքերում պետք է գործի իրավական ընթացակարգ՝ հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ: Եթե անձի նկատմամբ կատարվել է խոշտանգում, նրան ոչինչ չի կաշկանդում այդ ընթացակարգից օգտվել»,- նշեց Աբրահամյանը։

ՔԿ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել էր դատարան ներկայացվելու  նպատակով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում։

Աբրահամյանը նաև մանրամասնեց, որ Առաքելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և10-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) և46-490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը):

Բացի այդ, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանն այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք է կիրառել։

Հիշեցնենք,  որ ՀԱԿ նախկին ակտիվիստը հրապարակած  տեսանյութում պատմել է, որ  թե ինչպես են իրեն խոշտանգել Քննչական կոմիտեում, որին մասնակցել է անձամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Ըստ Առաքելյանի՝ Արգիշտի Քյարամյանը կանգնել է իր ոտքերին, իսկ քննիչը վրան ջուր էր լցնում, էլեկտրաշոկով հարվածել։

Տիգրան Առաքելյան Քննչական կոմիտե բռնություն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին