f

Անկախ

«Մենք համոզված էինք, որ անգամ Ստեփանակերտը կտան, բայց ոչ Շուշին, քանի որ Շուշին այն կենտրոնն է, որը պետք է պահվեր»


«Այս պահին առաջին կարևոր քայլը, որ պետք է արվի, իշխանափոխությունն է։ Հաջորդը ներկայիս սահմանները,  առանց որևէ պայմանագրի, առանց որևէ տարածքի կան անկլավի հանձնման, պահպանելն է։ Պետք է հասնենք նրան, որ գոնե Արցախն էլ մնա այն կարգավիճակում, ինչ կա։ Միգուցե  հաջորդ սերունդները կկարողանան ինչ-որ բան փոխել, մեր հողերն ազատագրել, բայց այսքանը մենք պետք է կարողանանք պահպանել»,- ասում է Արցախի Շուշի քաղաքի բնակիչ, 33-ամյա Սրբուհի Գրիգորյանը՝ խոսելով այն մասին, թե որոնք են ներկայի անելիքները և ինչ քայլեր են պետք հայրենիքն ու պետությունը փրկելու համար։

 Սրբուհին վստահ է՝ կգա օրը, երբ Շուշին կրկին հայկական կլինի։ Բայց դրա համար պետք է, որ գոնե հույսի մի շող թողնենք ապագա սերունդներին։ 

«Հիմա մենք ոչ ռեսուրս, ոչ զենք ունենք դրա համար։ Միգուցե պետք է  ժամանակ շահել։ Պետք է  թողնենք ամեն ինչ այնպես, ինչպես կա, մինչև հաջորդ սերունդն ավելի խելացի կգտնվի և հետ կբերի մեր հողերը։ Բայց պետք է հետ բերելու շանս թողնենք, ոչ թե ամեն ինչ ստորագրենք ու տանք։ Մենք 30 տարի ապրել ենք Արցախում և անգամ չենք էլ մտածել, որ այդ տարածքները մի օր կարող են Ադրբեջանի հսկողության տալ անցնել։ Եթե այդ անիմաստ թղթերը չստորագրվեն, կարծում եմ, մենք հնարավորություն կունենանք․․․ գոնե հույսի մի շող կմնա»,- ասում է նա։

Սրբուհու համոզմամբ՝ եթե  հույսներս շարունակենք դնել այս իշխանության վրա, բնականաբար, ոչինչ չենք ունենա, իսկ անկլավների հանձնման պարագայում Հայաստանը կհայտնվի Արցախի կարգավիճակում, քանի որ միջազգային ճանապարհները կգտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ 

«Ես մարդ չեմ տեսնում, թե ով կարող է մեր երկիրը հանել այս իրավիճակից, բայց ամեն դեպքում ոչ այս իշխանությունը, ցանկացածը լավ կլինի բացի իրենից։ Ես ամեն օր տեսնում եմ, որ ճանապարհներ են կառուցում կամ ավտոբուսներ են ձեռք բերում։ Լավ է, որ բարեկեցիկ կյանքի մասին են մտածում, բայց մենք սահմաններ ունենք պահելու, գումարներն առաջնահերթ  պետք է ուղղվեն զենք ձեռք բերելուն և սահմաններն ամրացնելուն։ Մինչ մենք ճանապարհներ ենք կառուցում, Ադրբեջանը շարունակ զինվում է»,- ասում է նա։

 Սրբուհին չի հավատում նաև ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությանը՝ մատնանշելով նրանց հայատյացությունը։ Նա նաև հիշեցնում է․ «Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությանը պետք է  զենքով և ուժով հասնել։ Մենք շատ լավ ծանոթ ենք և Թուրքիային, և Ադրբեջանին, նրանց հետ խոսելու  լեզուն ուժն է»։

Խոսելով ներկայիս իշխանությունների որդեգրած քաղաքականության մասին՝ Սրբուհին ասում է՝ չգիտի, թե ինչ են ուզում և ինչ նպատակով են անում այն, ինչ անում են։ Փոխարենը գիտի, թե ինքն ինչ է ուզում․ «Ես չեմ հասկանում, թե այս իշխանությունն ինչի է տանում այս երկիրը։ Բայց ես ուզում եմ Հայաստանում ապրել և հայ մնալ»։

Սրբուհին շեշտում է, որ մարդկանց մի զգալի մասի մոտ համակերպվածություն է նկատում․ «Մարդիկ մինչև հիմա չգիտեն, թե մենք ինչի միջով ենք անցել, ինչ ենք կորցրել։ Այստեղ մարդիկ օրով են ապրում, առօրյա հոգսերով,  ու չեն հավատում, որ մի օր էլ իրենք կարող են նույն իրավիճակում հայտնվել, որ մի օր կարող է Հայաստան այլս չունենանք»։

«Շատ երկրներում եմ եղել, բայց Շուշիից ավելի սիրուն քաղաք չեմ տեսել»

Սրբուհին ծնվել է Ստեփանակերտում։ Երբ Շուշին վերջապես ազատագրվել է, նրա ծնողները տեղափոխվել են բաղձալի քաղաքում բնակության։ «Ազատագրման հաջորդ օրն արդեն մերոնք Շուշի են գնացել»,- ասում է նա։ Հիշում է՝ սկզբնական տարիներին Շուշին ամբողջությամբ ավերված էր՝ քաղաքի ազատագրումը դժվարությամբ էր տեղի ունեցել։ 

Պատմում է՝ 90-ականներին Շուշիում ապրելը դժվար էր՝  աշխատատեղեր չկային, կյանքի համար պայմաններ չկային։ «Մեր դպրոցի շենքը  3-4 տարի ավերակ էր։ Ու մենք 40 րոպե ոտքով քայլում էինք այդ ավերակ դպրոցը հասնելու համար, քանի որ տրանսպորտ չկար։ Ձմռանը հատկապես շատ ծանր էր, քանի որ Շուշին ձնառատ վայր էր։  Շատ քիչ մարդիկ էին բնակվում քաղաքում։ Բայց  աստիճանաբար Շուշին փյունիկի նման վեր հառնեց։ Երբ ուսումս ավարելուց հետո Շուշի վերադարձա, քաղաքն արդեն նոր շունչ էր առել»,- հիշում է նա։ Սրբուհու խոսքով՝ Շուշին առանձնահատուկ քաղաք էր, ու այնտեղ բնակվելով իրենք իրենց ևս առանձնահատուկ էին զգում։ 

«Դժբախտ և դժգույն բնորոշման  հետ կապված չեմ ուզում մեկնաբանել, քանի որ Շուշին պետք է տեսնել ու սիրել, այն նկարագրելու չէ։ Շատ երկրներում եմ եղել, ճամփորդել, բայց Շուշիից ավելի սիրուն քաղաք չեմ տեսել։ Որտեղ էլ եղել եմ, միշտ ցանկացել եմ վերադառնալ Շուշի, քանի որ իմ քաղաքից լավ տեղ չկար»։,- ասում է նա։ 

Նա համոզված է՝ եթե հայերի համար Շուշին գրավիչ էր իր մշակույթվ ու կոլորիտով, ապա ադրբեջանցիների համար՝ իր աշխարհագրական դիրքով։ «Այնտեղից հնարավոր է հետևել ողջ Արցախի անցուդարձին, Ստեփանակերտում տեղի ունեցողը Շուշիից անգամ անզեն աչքով է երևում։ Ինձ թվում է՝ բարձրությամբ է պայմանավորված, թե ինչու են ուզել, իրենց որևէ մշակութային հետք չկար այնտեղ, որ դրա համար ուզեին։ 90-ականներին  Շուշիից էին Ստեփանակերտը ռմբակոծում, հիմա էլ երևի նույնն են պլանավորում, որ փորձեն դիրքն օգրագործել Արցախը հայերից մաքրելու իրենց ծրագրերում»,- ասում է նա։

«Մեր բանակին  հատուկ պարտության են մատնել»

Խոսելով պատերազմի մասին՝ Սրբուհին ասում է, որ այն անսպասելի էր։Եվ  այս անգամ հենց առաջին օրվանից պատերազմի շունչը զգացել են։ «Առավոտյան 7-ն էր, որ պայթյունի ձայնը  եկավ, մտածեցի, որ ամպրոպ է։ Հարևանս դուռը ծեծեց ու ասաց, որ պատերազմ է։ Այրվող պահեստների ծուխը երևում էր հեռվից։ Շենքերի նկուղները բնակելի չէին, թաղամասի բնակիչներով ապաստանեցինք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նկուղներում»,-պատմում է նա, հավելելով, որ  հոկտեմբերի 5-ին պետք է տեղի ունենար իր հարսանիքը, բայց վրա հասած պատերազմն ամեն բան իրար էր խառնել, նշանածը, եղբայրը, զինվորական քույրն էլ առաջնագծում էին։ 

«Հոկտեմբերի 9-ին նշանածս զանգեց, ասաց՝ մի քանի օրով Շուշիից դուրս արի։ Մինչև հետ գաս, երևի արդեն վերջացած կլինի։ Ինձ համար զարմանալի էր, որ ժողովրդին ավտոբուսներով հանում էին։ Կարծում եմ՝  եթե մնայինք, Շուշին այդքան հեշտ չէին տա։ Ուղղակի այդ վախն ու տագնապն այնքան մեծ էր, որ այդ պահին անհնար էր ինչ-որ բան մտածել կամ երկար մտածել»,- ասում է նա՝ հավելելով, որ դուրս է եկել մի պայուսակով՝ համոզված լինելով, որ մի քանի օրից վերադառնալու է։ 

«Չէինք սպասում, որ հնարավոր է Շուշին կորցնել, այնքան անառիկ ու թիկունքային էր, որ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ Շուշին կընկնի։ Անծանոթ մի մարդու տանն եմ ապաստանել, շատ շնորհակալ եմ Հայաստանի բնակիչներին, որ մեզ ընդունել են։ 5 օր մնացի, ուզում էի հետ դառնալ, նշանածս չթողեց։ Ծնողներս հոկտեմբերի 30-ին են դուրս եկել, այդ օրը զինվորականներն են մարդկանց հանել, թե մնալու բան այլևս չկա։ Այդպես էլ մնացինք Հայաստանում։ Իսկ նշանածս նոյեմբերի 10-ին է եկել, մեկ տարի անց ամուսնացել ենք»,- ասում է նա՝ հավելելով, որ մինչ օրս չեն կարողանում մտածել այստեղ տնավորվելու մասին․  գիտեն, որ առնվազն տասը տարի Շուշին դեռ հայկական չի լինի, բայց միևնույն է, սպասում են հույսով, որ մի հրաշք կլինի ու իրենք հայրենի քաղաք կվերադառնան։ 

Խոսելով Շուշիի կորստի մասին՝ նա պատմում է․ «Նոյեմբերի 5-ին զինվորական  քույրս եկավ։  Ասաց՝ մինչև Շուշին չտան, պատերազմը չի կանգնի, պայմանավորվածություն կա։ Չհավատացինք։ Երբ նոյեմբերի 9-ի համաձայնագրում  կարդացինք, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ են, ուրախացանք, որ Շուշին մեզ է մնացել․  ամսի 9-ին մեր ծանոթների հետ էինք խոսել, որոնք Շուշիում էին։ Բայց հաջորդ օրն արդեն այդ մարդկանց հետ կապ հաստատել չստացվեց։ Հասկացանք, որ բոլորը զոհվել են, Շուշին էլ տվել են, դա մի այլ սթրես էր։ Մենք համոզված էինք, որ անգամ Ստեփանակերտը կտան, բայց ոչ Շուշին, քանի որ Շուշին այն կենտրոնն է, որը պետք է պահվեր»։

Հարցին, թե ինչու պարտվեցինք պատերազմում՝ Սրբուհին պատասխանում է․ «Բնականաբար, այստեղ մեծ նշանակություն ունի, թե ով է գերագույն գլխավոր հրամանատարը, ինչ է առհասարակ կատարվում սահմանին, այսպես  ասած, ովքեր են գեներալները,  ինչով են զբաղված,  սահմանին ծանոթ են, թե ոչ։ Ընդհանրապես ոչ մեկ իրավիճակին չէր տիրապետում,  չգիտեին, թե այս կամ այն կողմում ինչ է կատարվում։ Մեր բանակին  հատուկ պարտության են մատնել։  Ճիշտ է, մենք կռվել ենք նաև Թուրքիայի հետ, չեմ ասում, որ ամեն բան կպահեինք։ Բայց այսպիսի  խայտառակ պարտություն չէինք ունենա, եթե ունենայինք ավելի ուժեղ գերագույն գլխավոր հրամանատար ու բոլոր գեներալները իրենց տեղում լինեին։ Նախօրոք ազատվել էին  բոլոր այն պաշտոնյաներից, որոնք տեղյակ էինք, թե ինչ է կատարվում սահմանին»։

Խոսելով Արցախում տիրող իրավիճակի մասին՝ Սրբուհին ասում է, որ այնտեղ բնակվող հարազատներ ունի, որոնց հետ մշտապես կապի մեջ է։ «Այնտեղ մնացած հարազատներս հույս ունեն, որ թեկուզ անորոշ կարգավիճակով, կկարողանան ապրել Արցախում, բայց ոչ Ադրբեջանի կազմում։  Այստեղ մի կարծրատիպ կա, մարդիկ մտածում են, որ խորհրդային տարիներին արցախցիները ադրբեջանցիների հետ են ապրել, բայց այդպես չէ։ Ամեն մեկն իր գյուղն ու բնակավայրն ուներ։ Իրար հետ չեն ապրել, մշտական տարաձայնություններ եղել են, հայերին մշտապես ճնշել են այնտեղ, դրա համար էլ արցախյան շարժումն է առաջացել, որ ազատեն հայերին այդ ճնշումներից,- ասում է Սրբուհին։- Եթե պայքարելու գոնե 1-2 տոկոս շանս լինի, մարդիկ կմնան ու կպայքարեն, բայց եթե ստորագրվի, մարդկանց այլևս պայքարի հույս չմնա, ստիպված պետք է դուրս գան։ Թուրքերի մեջ ու ղեկավարությամբ  ո՞նց պետք է այնտեղ հայն ապրի ու երեխա մեծացնի»։ 

Սրբուհին համոզված է՝ եթե Արցախը տանք, Սյունիքն էլ կընկնի, և հաջորդը Երևանի մատույցներն են լինելու։

 

կորսված հայրենիք խմբագրի ընտրանի Արցախ Շուշի 44-օրյա պատերազմ հայրենիք Հայաստան Սրբուհի Գրիգորյան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին