f

Անկախ

ՏԿԵՆ Երևանի քաղաքապետարանին սուբվենցիա է տրամադրել՝ առանց համապատասխան պայմանագրի առկայության


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները կատարվել են բազմաթիվ խախտումներով՝ առանց համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության։

2022 թվականին պետական բյուջեի տարեկան պլանով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից նախատեսված 87 միջոցառումների համար նախատեսված է եղել 141.573.600.28 հազ. դրամ։ ՀՀ Հաշվեքննիչ պալատն իրականացրած տարեկան ստուգումների շրջանակում մի շարք խախտումներ է արձանագրվել գերատեսչության կողմից իրականացված թե՛ ծախսերի և թե՛ ընթացակարգերի հարցում։

Այսպես, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ծառայությունների իրականացման ընթացքում չի պահպանվել ավտոմոբիլային ճանապարհների պահպանման աշխատանքների ընդունման կարգը։ Մասնավորապես՝ աշխատանքները ընդունվել և տվյալ պատվիրատուի կողմից ամբողջությամբ վճարվել են՝ առանց թույլատրելի ցուցանիշներին պատշաճ ուշադրություն դարձնելու։ Չեն հաստատվել ու փաստաթղթային նորմատիվ մշակման չեն ենթարվել նաև ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող և առանձին պահպանման հանձնվող հանգստյան գոտիների, ավտոտաղավարների ու մետաղական արգելափակոցները։

Հաշվեքննիչ պալատի փոխանցմամբ՝ չի ապահովվել նաև ՀՀ Սյունիքի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի ու 2022 թվականին դրանց պահպանման մակարդակների գնահատման պահանջը։

Բացահայտ խախտումներ են արձանագրվել նաև Տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացված պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման գործընթացներում։

Աշխատանքների իրականացման համար ընտրված մասնակիցները չեն ներկայացրել որակավորման և կանխավճարի ապահովում: Շինարարական աշխատանքները կատարվել են առանց համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության: Հունվար և փետրվար ամիսներին տեխնիկական հսկողություն իրականացնող 2 ընկերություն պատվիրատուին չեն ներկայացրել հաշվետվություններ:
Խախտումներով է իրականացվել նաև Երևան փողոցների ճանապարհաշինարարական աշխատանքների գործընթացները:

Քաղաքապետարանին սուբվենցիա տրամադրվել է՝ առանց համապատասխան պայմանագրի առկայության։

Իսկ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման և լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում չեն արտացոլվել միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա կատարված կապիտալ ծախսերը։ Այդուհանդերձ, Հաշվեքննիչ պալատից հայտնում են, որ դա որևէ ազդեցություն չի թողել պետական բյուջեի կատարման վրա, քանի որ պետական բյուջեի կատարման հաշվետվությունները կազմվում են դրամարկղային հիմունքով։

ՏԿԵՆ Երևանի քաղաքապետարան Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին