f

Անկախ

Լարված իրավիճակ Վագների ղեկավարի և Շոյգուի միջև․ ինչ է հայտնի այս պահին


Կտրուկ սրվել են հարաբերությունները ՄՌԿ Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև:

Ինչպես հաղորդում է MEDUZA-ն՝ հունիսի 23-ի առավոտյան Պրիգոժինը տեսանյութ է հրապարակել, որում քննադատում է նախարարությանը և մեղադրում նրանում, որ այն «խաբում է նախագահին»: Պրիգոժինի խոսքով՝ ռուսական զորքերը Ուկրաինայում «արյունով են լվացվում», Ուկրաինայի ԶՈւ-ն հաջող հարձակում է իրականացնում, իսկ ռուսական զորքերը «որևէ կերպ չեն կառավարվում»:

 

 

Ցերեկը Պրիգոժինը հայտարարել է, որ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերիյ Գերասիմովի դեմ, քանի որ նրանք պատասխանատվություն են կրում ռուս ժողովրդի ցեղասպանության համար»:

Արդեն երեկոյան ՄՌԿ Վագների ղեկավարը հայտարարել է, որ կառույցի ճամբարներին հրթիռային հարվածներ են հասցվել և իրենք ունեն շատ զոհեր: Նա հարձակման մեջ մեղադրել է ՌԴ ՊՆ-ին և ասել, որ իրենք 25,000 զինվորներով գալիս են «վերականգնելու արդարությունը»:

ՌԴ պաշտպանության նախարարությունը Պրիգոժինի հայտարարությունը «Վագներ» ՄՌԿ-ի ճամբարներին «ռուս զինվորականների կողմից հարվածելու» մասին հայտարարությունը «տեղեկատվական սադրանք» է անվանել։ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ «Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսագրությունները «Վագներ ՄՌԿ-ի թիկունքի ճամբարներին ՌԴ ՊՆ-ի կողմից իբր հարված հասցնելու մասին» չեն համապատասխանում իրականությանը և տեղեկատվական սադրանք են»։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, ինչպես հաղորդում է РИА Новости-ն , «շարունակում են մարտական առաջադրանքներն Ուկրաինայի զինված ուժերի հետ շփման գծում հատուկ ռազմական գործողության տարածքում»։

Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակին, որը փաստացի հայտարարել է ռազմական հեղաշրջում իրականացնելու մտադրության մասին։ 

«Նախագահ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձություններից։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- ասել է Պեսկովը։

Այս հայտարարություններից անմիջապես հետո հայտարարությամբ է հանդես եկել ազգային հակահաբեկչական կոմիտ, որում ասվում է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հայտարարության հետ կապված Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված խռովության կոչ անելու փաստի առթիվ։ Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ Եվգենի Պրիգոժինի անունից տարածված պնդումները ոչ մի հիմք չունեն։

«Մենք պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները», - ասվում է Ազգային հակահաբեկչական կոմիտեի հայտարարությունում:

Եվգենի Պրիգոժին Պատերազմ Ուկրաինա Ռուսաստան Սերգեյ Շոյգու Աշխարհում

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին