f

Անկախ

Պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ, «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք՝ 15000 դրամ. նախագիծ. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2021 թ. փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ: Այս նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ԱԺ-ի կողմից՝ 2023 թ. ապրիլի 13-ին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-126-Ն օրենքի ընդունմամբ։ Նշվում է, որ այդ օրենքով ընդլայնվել է կառավարության 2021 թ. փետրվարի 4-ի թիվ 141-Ն որոշմամբ սահմանված պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը։ Այդ պատճառով անհրաժեշտ է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքից բխող՝ կառավարության 2021 թ.-ի փետրվարի 4-ի N 141-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացում։

Մասնավորաբար, նախագծով առաջարկվում է որոշման հավելվածում կատարել լրացում, ըստ որի՝ պարգևավճարի իրավունք ունեն աշխատանքային կենսաթոշակ կամ ծերության նպաստ կամ հաշմանդամության նպաստ կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող հետևյալ կատեգորիաների անձինք՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները՝ 5000 դրամ և «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք 15000 դրամ։ Նախագծի ընդունման պարագայում ՀՀ 2023 թ. պետական բյուջեում եկամուտները չեն փոխվի, իսկ ծախսերը կավելանան։

Ըստ պաշտպանության նախարարությունից ստացված տվյալների, ներկայում օրենքով սահմանված կարգով մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած և զինվորական կենսաթոշակի իրավունք չունեցող կամ զինծառայող չհանդիսացող անձանց թիվը կազմում է մոտ 5000: Այս դեպքում լրացուցիչ ծախսը 2023 թ.-ին կկազմի առավելագույնը 175 մլն դրամ (5000 (անձանց թիվ) x 5000 (դրամ)x 7(ամիս))։ Միաժամանակ, մինչ այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է դիմել «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված, զինվորական կենսաթոշակի իրավունք չունեցող 1 անձ։ Այս դեպքում 2023 թ.- ին ծախսը կկազմի տարեկան շուրջ 105 000 դրամ (15000 (դրամ)x 7 (ամիս))։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 24․ 06․ 23 թ համարում։

44-օրյա պատերազմ Հայաստան ՀՀ ՊՆ պարգևավճարներ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին