f

Անկախ

«Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյան․ Եղե՛ք ողջամիտ, թույլ չտա՛ք արյունահեղություն


«Ռոստով» ֆուտբոլային ակումբի նախագահ Արտաշես Հարությունյանը դիմել է թիմի երկրպագուներին՝ անդրադառնալով «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված խռովությանը, որը սկսվել է Դոնի Ռոստովի գրավումից։

«Հարգելի հայրենակիցներ, ռոստովցիներ եւ մարզի բնակիչներ, մեր ժամանակներում կարեւոր է հիշել, որ մենք բոլորս մեկ ժողովուրդ ենք։ Միասին մենք արդեն հաղթահարել ենք շատ բաներ եւ միայն միասին կարող ենք հաղթահարել էլ ավելին։

 

 

Հենց այսպիսի պահերին անհրաժեշտ է միավորվել մեր նախագահի շուրջ եւ մեր Հայրենիքի թշնամիներին հզոր հակահարված տալ։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ թուլություն եւ իրար հետ հակամարտություն։ Եղե՛ք ողջամիտ, թույլ չտա՛ք արյունահեղություն մեր ռուսաստանյան հողում։

Մենք պետք է մտածենք ոչ միայն այսօրվա, այլեւ ապագայի՝ մեր երեխաների եւ թոռների մասին։

Առանձին ցանկանում եմ դիմել ռոստովցիներին․ մի՛ տրվեք խուճապի։ Հիմա ամենագլխավորը հանգստություն պահպանելն է եւ չմտածված գործողություններ չկատարելը։

Հարգանքով՝ Արտաշես Հարությունյան»,- նշվում է «Ռոստովի» նախագահի հայտարարությունում, որը տարածել է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռոստովը» իր պաշտոնական տելեգրամյան ալիքում առանձին հաղորդագրությամբ դիմել է «Վագներին»։

««Վագների» տղաներ, պետք չէ արյուն։ Մենք բոլորս մեկ ժողովուրդ ենք եւ պայքարում ենք մեկ արտաքին թշնամու դեմ։ Հավատում ենք ռուս ժողովրդին եւ մեր նախագահին»,- նշվում է հաղորդագրությունում։

«Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյան Վագներ ՄՌԸ Վլադիմիր Պուտին Ռուսաստան Աշխարհում

4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի օդանավակայանը
ԿԳՄՍ նախարարությունը համաձայն է «Գոյ» թատրոնի մասնավորեցմանը. Սարգիս Արզումանյան
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
Նկարիչների միությունը վճռական է պաշտպանել իր սեփականությունը․ Սուրեն Սաֆարյան
Շարժման անդամները կգիշերեն Սոլակ գյուղում․ վաղը կշարունակվի երթը դեպի Երևան
Երթին ընդառաջ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Երթը շարունակվում է .ուղիղ
Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին
Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից եւ ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Ավելին
Ավելին