f

Անկախ

Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ. Ալեն Սիմոնյան


Այդ հայտարարությունը հենց Ադրբեջանին է վնաս տալիս, որովհետեւ նման իրողությունների դեպքում իրենք այն հարցը, որ տասնամյակների  ընթացքում հակամարտության պատճառ էր դարձել, չեն լուծել: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հայտարարությանը, թե ԼՂ հայերին լրացուցիչ անվտանգության միջոցներ  չեն տրամադրելու, առավելագույնը կարող են շարունակել իրենց լեզվով խոսել:

«Դա իրականությունից փախչել է, դա հարցի լուծում չի լինելու եւ իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվի: Վստահ եմ, ինչ-որ փուլում իրենք դրան կգան: Նույնիսկ հիմա, կարծում եմ՝ դա բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու եւ դրանից հետո որպես բանակցային սկզբնական փուլ... այդ քայլերի համար է արվում»,-ասաց նա:

Հարցին, թե Բաքուն ի վերջա համաձայնելո՞ւ է Բաքու-Ստեփանակերտ միջազգային մեխանիզմի ներդրմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մեզ համար հայության իրավունքների պաշտպանությունը կարեւորագույն հարց է: Այդ հարցը չի կարող ուղղակի մոռացության մատնվել, դա ինքնախաբեություն է: Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ, մենք հետամուտ ենք լինելու մեր հայտարարություններին»,- նշեց նա։

«Ես չգիտեմ՝ խաղաղության պայմանագրի մեջ այդ մասը կներառվի, թե չի նեարռվե, թե դա առանձին փաստաթուղթ կլինի, որովհետեւ կոնկրետ երաշխիքներ են պետք: Մենք ունենք օրինակ, որ նոյեմբերի 9-ի հայտարարության պայմանները չեն պահպանվում: Եթե այդ հարցը չքննարկվեց, եթե այդ հարցի լուծումը չեղավ, նշանակում է, առնվազն այդ բանակցությունների մեծ մասը անիմաստ են»,-ասաց նա:

Հայաստան Ալեն Սիմոնյան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին