f

Անկախ

Սրիկան դուք եք, դուք ԱԺ նախագահին ասացիք՝ սրիկա. Դուք դաստիարակություն ստացե՞լ եք. Կոնջորյանը՝ Օհանյանին


ԱԺ դահլիճում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի միջեւ լեզվակռիվը շարունակություն ունեցավ:

Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանը անդրադառնալով Արծվիկ Մինասյանի ելույթին, ասաց. սրան արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով. «Ինչ վերաբերում է գործող գործընկերոջ հոգեհանգստին մասնակցելուն, դա ձեր խղճի վրա եմ թողնում: Դուք ինձ խորհուրդ մի տվեք, դուք իմ գրառումը կարդացեք, ամեն օր կարդացեք  ու ամաչեք: Դուք ձեր կյանքով զբաղվեք, ձեր արժանապատվությունով, ձեր կյանքով, ձեր արածներով:  Դատական նիստի ժամանակ կխոսեք դրա մասին»:

Տեղից Արծվիկ Մինասյանն ասաց. «Դու զբաղվի»,- ինչին ԱԺ նախագահն արձագանքեց. «Դու»-ն դու ես, չհամարձակվեց Հայաստանի  ԱԺ նախագահի հետ դու-ով խոսես»:

Արծվիկ Մինասյանն ասաց. «Դու ԱԺ նախագահ չես»:

«Բա դու ո՞վ ես, որ ես, որ ես ԱԺ նախագահը չեմ, դու ի՞նչ ես անում ստեղ, գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում»:

Նրանց միջեւ բանավեճ սկսվեց:

«Ձեր գեներալները պարտվեցին»,-ասաց Ալեն Սիմոնյանը, ինչին արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. «Դու ես պարտվել»:

Դրանից հետո ԱԺ նախագահը հեռացավ դահլիճից, իսկ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց Սեյրան Օհանյանին լռել:

Ելույթի համար ամբիոնի մոտեցած ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ ասաց. «Պարոն Օհանյան, ձեզ կոռեկտ պահեք»:

«Դու քեզ կոռեկտ պահի», - տեղից բղավեց Սեյրան Օհանյանը:

«Պարոն Օհանյան, դուք դաստիարակություն ստացե՞լ եք: Դուք գիտե՞ք, որ չի կարելի «դու»-ով խոսել»մ,-ասա Կոնջորյանը:

իսկ երբ տեղից բղավոցներ լսվեցին, Կոնջորյանը շարունակեց. «Ինչ-որ լսում եք, սուս, լռիր: Պարոն Մինասյան, լուռ, հանգիստ, առանց հավելյալ տվայտանքների»:

Ռուբեն Ռուբինյանը միջամտեց՝ ասելով. «Բոլորդ լռում եք, պարոն Օհանյան, պատգամավորների հետ խոսում եք «դուք»-ով: Կարծում եմ՝ շատ տրամաբանական ու լեգիտիմ պահանջ եմ ներկայացնում: Հիմա ինձ մի պատասխանեք ինձ: Հիմա ելույթ է ունենում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը»:

Կոնջորյանն էլ ասաց. «Մեծ մասը չլսեց, թե դուք ինչ ասացիք ԱԺ նախագահին, հիմա  ես ձեզ ասում եմ՝սրիկան դուք եք, որովհետեւ դուք ԱԺ նախագահին ասացիք՝ սրիկա»:

Իսկ տեղից խոսացողներին էլ ասաց. «Ձայնդ, պապանձվիր»:

Ռուբեն Ռուբինյանը ստիպված եղավ ընդմիջում հայտարարել, քանի որ դահլիճն անկառավարելի էր դարձել, բոլորը տեղից խոսում էին:

Հայաստան Հայկ Կոնջորյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին