Շատերը երևի չեն հիշի, բայց ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներին ծեծելու պրակտիկան հիմնադրել է Վիգեն Խաչատրյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարեկ Մալյանը։
« «Վիգեն, քո երեխաները ամաչելու են քո համար...»
Այս մարգարեական խոսքերը 1996 թվականի սեպտեմբերի 26-ին ԱԺ դահլիճում ամբիոնից Վիգեն Խաչատրյանին ասեց Պարույր Հայրիկյանը:
Հիշեցնեմ, որ այդ օրը Հայաստանում հիմնադրվեց ԱԺ-ում ընդդիմադիրներին ծեծելու պրակտիկան: Վիգեն Խաչատրյանը նիստի ժամանակ ոգևորված հարձակվում և ծեծում էր ընդդիմադիր Պարույր Հայրիկյանին և Շավարշ Քոչարյանին:
Սա որպես զուտ հիշեցում, թե ով էր Պանիկովսկին հեղափոխությունից առաջ...»,-գրել է Մալյանը։