f

Անկախ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումները նոր թափ են ստանում. գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան


Վճռաբեկ դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ գործով արդարացման դատական ակտը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Անկախը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, իսկ մայիսի 20-ին որոշում կայացրել քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին, ինչի դեմ դատախազները բողոք էին ներկայացրել։ Դատավոր Գրիգորյանի որոշումներին հաջորդեց գործադիր իշխանության կողմից աննախադեպ ճնշումը դատարանների նկատմամբ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ շրջափակվեցին դատարանների մուտքերն ու ելքերը, դատավորի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդման իրականացումը, որը թե՛ Առաջին ատյանի դատարանի, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ապօրինի է արձանագրվել։

Մասնավորապես՝ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, նախկինում արձանագրել է, որ Դ. Գրիգորյանին մեղադրանքի առաջադրումն ուղեկցվել է խախտումներով, այդ թվում չի հաղթահարվել անգամ նրա գործառութային անձեռնմխելիությունը, որը մտել է օրինական ուժի մեջ: Այսինքն, գործը ենթակա էր կարճման, բայց դատախազությունն այդուհանդերձ այն ուղարկեց դատարան, որտեղ դեռեւս նախապատրաստական փուլում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ գործի վարույթը կարճելու մասին և դատավոր Դավիթ Բալայանը, ուսումնասիրելով գործի նյութերը, հունիսի 5-ին որոշում է կայացրել վարույթը կարճելու՝ երկու հիմքով՝ դատավարական ու քրեաիրավական նորմերի խախտման համար։ Դատարանը փաստել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով «քրեական հետապնդման հարուցում» եզրույթը արտահայտվում է դատավարական որոշումների ձևով, այսինքն՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու կամ մինչ այդ նրան ձերբակալելու կամ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին որոշումներով, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է նաև (ոչ պաշտոնապես) սկսվել ավելի վաղ, և տվյալ դեպքում դատավոր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումը սկսվել է ավելի վաղ՝ առանց նրա անձեռնմխելիությունը հաղթահարելու։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Նարինե Հովակիմյանի, Անդրանիկ Մնացականյանի, անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացվել։ Վճռաբեկ բողոքներն ավելի քան մեկ տարի քնեցվել են՝ մինչև Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի ձևավորումը։ 2023թ. հունիսին Վճռաբեկ դատարանը՝ Ելիզավետա Դանիելյանի նախագահությամբ, կազմով՝ Կարեն Բիշարյանը ( Քոչարյանի գործով նախկին դատախազ), Արտակ Կրկյաշարյանի՝ բավարարել է դատախազության բողոքը։ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարել ստորադաս ատյանների այն դիրքորոշումը, որ քրեական գործի հարուցումն ի սկզբանե ապօրինի է եղել՝ անձեռնմխելիությունը հաղթահարված չլինելու հիմքով։ Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ սույն գործով դատական ակտեր կայացնելիս ստորադաս դատարանները թույլ են տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի՝ հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար։

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է վերացնի արձանագրված խախտումները, դատավոր Դ․Գրիգորյանի անձեռնմխելիության խախտման, Դ․Գրիգորյանին և Գ․Վարդանյանին մեղսագրվող արարքների նվազ կարևորության, վերջիններիս առաջադրված մեղադրանքներում առկա ձևակերպումների, գործով ձեռք բերված ապացույցների թույլատրելիության, ինչպես նաև դատական նիստի արձանագրությունների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկա հանդիսանալու հարցերը քննարկելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ հանգի համապատասխան հետևության»,- նշված է վճռում։

Դավիթ Գրիգորյան քրեական հետապնդում Հակակոռուպցիոն դատարան Հայաստան

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին