f

Անկախ

Ալեն Սիմոնյանին թվում է, թե այդ աթոռն իրենց տնից է բերել ու դրա վրա կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենալ. Գեղամ Մանուկյան


Որևէ քաղաքակիրթ ձևակերպում անհնար է տալ ԱԺ հերթական միջադեպին։ ԱԺ նախագահը և «ՔՊ» խմբակցության ղեկավարն իրենց խուլիգանական դրսևորումներով փորձեցին հերթական անգամ խանգարել ԱԺ նիստի ընթացքը։ Լրագրողների հետ զրույցում այս ամսին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից անմիջապես հետո իշխանական պատգամավորների և ընդդիմության միջև սկսվեց լեզվակռիվ, փոխադարձ վիրավորանքներ հնչեցին։ Նիստը ընդմիջվեց։

Ընդմիջումից հետո «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի խորհրդարանի ութերորդ գումարման արտահերթ նիստի շարունակությանը՝ ավելի վաղ տեղի ունեցած վիճաբանության պատճառով։ Խմբակցությունից հայտնել են, որ մյուս օրերին մասնակցելու մասով դեռևս որոշում կայացված չէ։

«Տրամաբանորեն մի բացատրություն կա, որ երկրի առջև ծառացած քաղաքական օրակարգերը փորձում են շեղել նման քայլերով, կեղծիքներով, սուտ խոսելով։ Որևէ բարոյակա ու մարդկային սահման... շատ վաղուց արդեն անցել են այդ բոլոր «կարմիր գծերը» և շարունակում են նույն ընթացքով շարունակել իրենց ընթացքը։ ԱԺ նախագահին թվում է, թե այդ աթոռն իրենց տնից է բերել ու այդ աթոռի վրա կարող է ամենախուլիգանական պահվածքն ունենալ։ Այդ թվում՝ նրա արտահայտությունը Սեյրան Օհանյանին, որը... ամոթ էր ուղղակի... Սուրեն Պապիկյանը նստած գետնովը պետք է մտներ, երբ գեներալներ են Ալեն Սիմոնյանի մակարդակով քննադատում ու ուղղակի խայտառակ ստեր են տարածում, թե այսքան միլիոններ ինչ-որ զենքեր են գնել և այլն։ Սեյրան Օհանյանն էլ, բնականաբար, որպես զինվորական, ենթադրաբար նաև պաշտպանելով զինվորականներին, ի տարբերություն Սուրեն Պապիկյանի, ուղղակի հակադարձեց, որից հետո Ալեն Սիմոնյանը թողեց- հեռացավ դահլիճից՝ չցանկանալով որևէ հիմնավոր բացատրություն տալ իր խայտառակ հայտարարությունների համար»,- ասաց նա։

Անդրադառնալով Սեյրան Օհանյանի կողմից Ալեն Սիմոնյանին «սրիկա» անվանելու փաստին՝ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ դա տեղի էր ունեցել, քանի որ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ «ձեր նման գեներալներն են, որ պարտություն են բերել»։ Նա հավելեց, որ հենց այդ գեներալների շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը 30 տարի ապրել է անկախ Հայաստանում ու միավորված հայրենիքում։

Գեղամ Մանուկյան Ալեն Սիմոնյան ՀՀ ԱԺ Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին