f

Անկախ

ԿԸՀ-ն հաստատել է ՀայաՔվեն անցկացնելու դիմումը, հետհաշվարկը միացել է, բայց... Երևանում քաղաքապետարանը և թաղապետարանները հրաժարվում են ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ստորագրման վայրերը հատկացնել։


Ընկերս՝ հավաքելով, կարդալով ու վերլուծելով մի քանի «տոննա» փաստաթուղթ, վերջերս հայտնաբերել է, որ «մգեցված ապակիների» համար տուգանքների հետևում ՀՀ օրենսդրական նորմերին համապատասխանող փաստաթուղթ չկա։

Արդեն մի քանի դեպք գիտեմ, երբ վարորդները պահանջել են իրենց կանգնեցնող ոստիկաններից օրենքը ցույց տալ, ոստիկանները կես ժամ լոլո են կարդացել, բայց օրենքը ցույց չեն տվել։ Բայց տուգանել են։

Սա, ըստ էության, լայնամասշտաբ փորձարկում է. արդյոք հնարավո՞ր է տասնյակ հազարավոր մարդկանց պատժել՝ իրավական որևէ հիմք չունենալով։ Եթե ընկերս չի սխալվում, ապա ստացվում է, որ այո, հնարավոր է...

* * *

Օրենքը պահանջում է, որ եթե քաղաքացիները ճիշտ ընթացակարգերով դիմել են ԿԸՀ՝ Ազգային Ժողով օրենսդրական նախագիծ ներկայացնելու համար, ապա տեղական ինքնակառավարման մարմինները (քաղաքապետարանները, համայնքապետարանները) պետք է տարբեր համայնքներում համապատասխան տեղեր հատկացնեն, որպեսզի մարդիկ կարողանան ստորագրություններ հավաքել՝ օրենսդրական նախագիծը ԱԺ մտցնելու համար։

Պահանջվում է 50 հազար ստորագրություն, որոնց հավաքելու համար, ըստ օրենքի, կա 60 օր։

Իսկ հիմա տեսեք, թե ինչ է կատարվում. ԿԸՀ-ն հաստատել է ՀայաՔվեն անցկացնելու դիմումը, հետհաշվարկը միացել է, բայց... Երևանում քաղաքապետարանը և թաղապետարանները հրաժարվում են ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ստորագրման վայրերը հատկացնել։

Այսինքն էլի գործ ունենք իշխանության ներկայացուցիչների կողմից օրենքի զանգվածային խախտման հետ։

* * *

Երկու դեպքում էլ, կարծում եմ, Նիկոլը՝ խրախուսելով օրենքի զանգվածային խախտումները, նաև շատ մեծ թվով մարդկանց (ոստիկաններից մինչև համայնքապետեր) իրեն հանցակից է դարձնում, որպեսզի ապագայում ստիպված լինեն ատամներով պահել իրեն վարչապետի պաշտոնում։

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում «ՀայաՔվե» նախաձեռնություն մգեցված ապակիներ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին