f

Անկախ

«Փաստ». ՄԻԵԴ-ն առաջնահերթություն է տվել պաշտոնից հեռացված դատավորների գանգատների քննությանը


«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, 2023 թվականի հունիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Մխիթարյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 8447/21), «Նախշքարյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 61807/21), «Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 6681/22), «Իսկանդարյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 27927/22), «Վարդազարյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 52297/22), «Փիլոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 19185/23), «Սուքոյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 19640/23) և «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 20140/23) գործերով կիրառել Եվրոպական դատարանի կանոնների 40-րդ և 41-րդ կանոնները՝ առաջնահերթություն տալով գանգատների քննությանը:

Վերը նշված գանգատները վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից դիմումատուների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներին և հետագայում՝ վերջիններիս լիազորությունների դադարեցմանը: Դա նշանակում է, որ մոտ ապագայում ՄԻԵԴ-ը կպատասխանի այն հարցին, թե արդյո՞ք 2020-2023 թվականների ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան են պաշտոնից հեռացվել հիշատակված դատավորները:

Ըստ ոլորտի մասնագետների, այս հանգամանքը պետք է որ անհանգստացնի Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, ովքեր այս օրերին իրենց կողմից քննվող երկու վարույթներով (առաջինը վերաբերում է դատավոր Դ. Հարությունյանին, երկրորդը՝ դատավորներ Ա. Խառատյանին, Ա. Բարսեղյանին և Տ. Պետրոսյանին) Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ ամեն ինչ անում են դրանք ժամ առաջ ավարտելու և դատավորների լիազորությունները դադարեցնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դատավորներ ՄԻԵԴ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին