f

Անկախ

Փաշինյանը խոսալու հերթական թեզերն է տալիս, թե վաղը-մյուս օրը, ինչ պիտի խոսեն էստեղ-էնտեղ. Սեւակ Հակոբյան


Էս մարդը էլի գնացել է իր «կուսակցական օֆիսներից» մեկը (իր պատկերացմամբ՝ հաստատ էդպես է), նստել է իր կուսակից/աշխատողների շրջապատում ու իբր հարցաքննվում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Yarevan Today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:

Նա նաեւ նշել է. «Իրականում խոսալու հերթական թեզերն է տալիս, թե վաղը-մյուս օրը, ինչ պիտի խոսեն էստեղ-էնտեղ: Հիմա նստել-ասում է՝ բա գիտե՞ք, վարկած կա... Հոկտեմբերի 27-ը, տարածքների փոխանակման խաթր էր)))

Արա, այ ընկեր, ուրիշ սիրած թեմաներ էլ ունեք՝ մարտի 1-ն էլ մտցրու, էն պապլավոկն էլ, էլ տարածքների փոխանակում, էլ ինչ գիտեմ հանձնած Մեղրի, Ագարակ, Լոռի, Տավուշ, սաղ խառնի, դիր բերանները, մեկ է՝ ուսապարկ են, ինչ ցնդաբանություն ասես՝ կգնան պետոյանմանների մոտ կխոսենն, եթերներով կֆռան, էս ամառն էլ տենց կանցկացնեք:

Դու, ամենակարևորը, հանկարծ ճիշտ բան չխոսաս իրական ու հիմնական թեմաներից․ ո՞նց եղավ, որ կարող էիր առանց պատերազմի հարցը լուծել, բայց գնացիր պատերազմի ճանապարհով, ո՞նց եղավ որ էդ սպասված ու պլանավորած պատերազմին պատրաստվում էիք, իբր «ինձանից չէ չէք լսելու», բայց ոնց նայում ենք՝ բանակին կլուբնիկ ու սելֆիի խաթր անիմաստ ՍՈւ-էր էիք առնում, բանակն ու արցախյան հաղթանակները բոլոր հնարավոր ու անհնար ձևերով նսեմացնում։ Էդ ո՞նց է ստացվում, որ բանակցային պրոցեսը անվանում էիր «պատերազմի կոնվեյեռ», բայց չգիտես ինչու, որոշեցիր, որ ինչ բանակցային պրոցես եղել է, սաղ սխալ էր, էդ պրոցեսից տեղեկանում էիր Ալիևից, դրա արդյունքում որոշեցիր սկսել քո սեփական կետից, իսկ որպես գագաթնակետ գնացիր Արցախ ու հայտարարեցիր, որ Արցախը Հայաստան է՝ շատ լավ գիտակցելով, որ ինքդ քո ձեռքով բանակցային պրոցեսի առհասարակ իմաստը վերացնում ես՝ տակը թողնելով Ադրբեջանի երազած՝ պատերազմով լուծելու արդեն միակ ճանապարհը:

Որքան էլ փայլուն տիրապետում եք գեբելսյան քարոզչության մեխանիզմներին, այս ամենը ժամանակավոր է, պատերազմի, պարտության ու այս նվաստացման մեղավորը դու ես։ Ոնց էլ ֆռռացնեք ու ավելի ահասարսուռ ստեր ու վարկածներ բերեք, պատասխանատու ես:

Հայաստան Նիկոլ Փաշինյան Սևակ Հակոբյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին