Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հունիսի 28-ին Մարտակերտի և Մարտունու ուղղությամբ ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների անունները։ Նրանք են՝
Արմո Աբգարյանը,
Սամվել Թորոսյանը,
Երվանդ Թադևոսյանը,
Գագիկ Բալայանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գիշեր՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, որի հետեւանքով ունենք 4 զոհ։