f

Անկախ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական աստիճանակարգություն ունեցող «Տարզան» մականվամբ հայտնի Ա.Խ.-ի նկատմամբ. դատախազը գործն ուղարկել է դատարան


Դատախազը 2023 թվականիհունվարի 12-ինհանրային քրեական հետապնդում է հարուցել «Տարզան» մականվամբ հայտնի Ա.Խ.-ի նկատմամբ՝Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում) և 325-րդ հոդվածի 1-ին մասով(քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը):

Նախաքննությանտվյալների համաձայն՝ Ա.Խ.-ն 2022 թվականին ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում: Միավորմաննպատակն է հանցագործություն կատարելն ու դրան հովանավորելը,այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելըկամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Ա.Խ.-ն, համաձայնություն է տվել իր հեղինակությունն օգտագործելու միջոցով լուծել իրեն դիմած Մ.Հ.-ի և Ա.Հ.-ի միջև եղած գումարային վեճը:

Մասնավորապես՝ Ա.Խ.-ն,2022 թվականի հոկտեմբերի 17-ից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման՝ ինքնությունները չպարզված 5-6 անձանց ուղեկցությամբ,հանդիպումներ է ունեցել Ա.Հ.-ի  հետ, որի ժամանակ, օգտագործելով իր քրեական հեղինակությունը՝ Ա.Հ.-ի և նրա մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև վերջիններիս գույքը վերցնելու սպառնալիքների միջոցով, ասել է, որ Մ.Հ.-ի հետ ունեցած պարտքերն ինքն է լուծելու, որը, իր հաշվարկով, կազմում է 314 հազար ԱՄՆ դոլար և որը պետք է վճարի Ա.Հ.-ն:

Այնուհետև,պահանջել է իրեն տալ եկամուտ և մասնաբաժին՝Ա.Հ.-ի գազալցակայանների շահույթներից:  Այդ ամենն ուղեկցվել է Ա.Հ.-ի մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքումՄ.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա դիմել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավար Տարզան մականվամբ Ա.Խ.-ին՝ իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով Ա.Հ.-ի հետ ունեցած գումարային վեճը լուծելու խնդրանքով:

2023 թվականի հունիսի 28-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետհանձնել Երևան քաղաքի առաջինատյանիընդհանուր իրավասության քրեական դատարան:

 

            Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Հանրային կապերի բաժին

Գլխավոր դատախազություն քրեական ենթամշակույթ Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին