Շվեդիայի վարչապետ Ուլֆ Յալմար Քրիսթերսոնը հայտարարել է, որ Ղուրանն այրելու ոստիկանության թույլտվությունն օրինական է, բայց՝ անտեղի, գրում է Reuters-ը։
«Դա օրինական է, բայց՝ անտեղի»,-ասել է նա։
Նա նաեւ հայտարարել է, որ չի քննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացի վրա ակցիայի ազդեցությունը։ Նա հավելել է, որ Ղուրանն այրելը թույլ տալը գտնվում է ոստիկանության կոմպետենտության շրջանակներում։
Ավելի վաղ AFP-ը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին, հայտնել է, որ Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Ղուրանն այրելու հետ կապված ակցիան Ստոկհոլմում գլխավոր մզկիթի մոտ Ղուրբան-բայրամի տոնի առաջին օրը։