Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հայտնել է, որ Շվեդիայում Քրդական բանվորական կուսակցության ակցիաներն անընդունելի են Անկարայի համար։
«Քննարկվել են Ռուսաստանում վերջին իրադարձությունները, օրակարգում է եղել նաեւ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։ Նախագահ Էրդողանը հայտնել է, որ թե Շվեդիան քայլեր է ձեռնարկել ճիշտ ուղղությամբ, հատկապես՝ հակաահաբեկչական օրենսդրության փոփոխության ուղղությամբ, Շվեդիայում շարունակում են ակցիաներ կազմակերպել, որոնք խրախուսում են ահաբեկչությունը, մարդկանց հավաքագրումը»,-ասվում է Էրդողանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Շվեդիան հրաժարվել է բազմամյա չեզոքությունից եւ հարեւան Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացրել։ Ֆինլանդիան անդամակցել է դաշինքին, իսկ Շվեդիայի անդամակցությանը դեմ է Թուրքիան։