f

Անկախ

Սամվելն էնքան շատ էր սիրում կյանքը... Չափից դուրս ընկերասեր էր, հասնող․ համադասարանցին՝ գիշերը զոհված Սամվելի մասին


Անցած գիշեր Արցախի վրա ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած հարձակման հետևանքով զոհված Սամվել Թորոսյանը Ստեփանակերտից էր։ Նա ժամկետային զինծառայող էր, 19 տարեկան։

Թշնամու իրականացրած ռազմական սադրանքի հետևանքով նահատակված 19-ամյա զինծառայողը սովորել է Ստեփանակերտի թիվ 7 դպրոցում։ Սամվելի կորցնելու փաստի հետ չեն համակերպվում դասընկերները։

«Մինչև հիմա չեմ հավատում, որ Սամվելը չկա էլ․․․Իր մասին անցյալով չեմ կարող խոսել։ Սամոն միշտ կա, մեր ընտանիքում ա․․․ Մեր դասարանն, իրոք, մի ընտանիք էր՝ մեծ ու սիրուն ընտանիք։ Սամվելը մեր այդ ընտանիքի ամենահամեստ, խելացի, ինքնամփոփ տղան էր․․․ Ինքը չափից դուրս ընկերասեր էր, նվիրվող, միշտ բոլորին հասնող․․․Սամվելն էնքան շատ էր սիրում կյանքը, ինքը կարողանում էր գնահատել, ապրել կյանքի ամեն մի ակնթարթը»,-«Փաստինֆո» -ին արցունքախառը ձայնով պատմում է Անին։

Սամվելը մանկավարժի ընտանիքից էր․ տատիկը հայոց լեզու էր դասավանդում նույն դպրոցում։ Նա տան միակ արու զավակն էր․ ունի մեկ քույր․․․
Հիշեցնենք, որ Արցախի ՊԲ-ն առավոտ վաղ հաղորդեց, որ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 4 զոհ: Քիչ անց հրապարակվեցին նաև ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված տղաների անունները՝ Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան,Գագիկ Բալայան։

Սամվել Թորոսյան Ադրբեջանի ԶՈւ Արցախ կրակոցներ զոհեր Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին