Հակակոռուպցոին դատարանի որոշմամբ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) 40 միլիոն դրամ գրավ դիմաց կալանքից ազատ կարձակվի։ Այս մասին Tert.am-ին ասաց նրա փասաբան Արմեն Հարությունյանը։
Փաստաբանի խոսքերով՝ Գալստյանը դեռևս ազատության մեջ չէ։ Ազատ կարձակվի գրավը վճարելուց հետո։
Դավիթ Գալստյանը երկրից բացակայելու արգելք կունենա։
Գալստյանի «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվելով 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր:
Ըստ ԱԱԾ-ի՝ ընկերությունը մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
Գալստյանը չի ընդունում մեղադրանքը։