Երեկ ադրբեջանական զինված ուժերն Արցախում սպանեցին են 4 հայ զինծառայողի, որոնք պաշտպանում էին իրենց Հայրենիքը, հայրենի օջախը, իրենց տունն ու ընտանիքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նաեւ նշել է. «Այս նոր հրապարակվող զեկույցում փաստերով, օբյեկտիվ ապացույցներով է հիմնավորված՝ ինչ վիճակ է իրականում ու ինչ է տեղի ունենալու։ Սա ադրբեջանական թշնամանքի ու հայատյաց պետական քաղաքականության բնական հետևանքն է, որից նրանք ոչ միայն չեն հրաժարվել, այլ ավելի են խորացրել թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ»։