f

Անկախ

Շոլցը Պրիգոժինի խռովության մասին. Պուտինը թուլացել է


Եվգենի Պրիգոժինի խռովությունը թուլացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ երկարատեւ հետեւանքներ կունենա նրա իշխանության համար, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ARD հեռուստաալիքի հարցազրույցում։

Շոլցի խոսքով՝ Դաշնային հետախուզական բյուրոն (BND) նախապես չի իմացել պատրաստվող խռովության մասին։ Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների հաղորդումներին, որ ԱՄՆ հետախուզությունն իմացել է Պրիգոժինի պլանների մասին, բայց դաշնակիցներին չի տեղեկացրել, Շոլցն ասել է, որ կքննարկի այդ հարցը։

«Ցանկացած պարագայում, դա երկարատեւ հետեւանքներ կունենա Ռուսաստանի համար։ Ես հավատում եմ, որ նա (Պուտինը) թուլացել է»,- ասել է Շոլցը։

Նրա խոսքով՝ խռովությունը ցույց է տվել, որ «ավտոկրատական կառույցներում, ուժային կառույցներում կան ճաքեր», եւ որ Պուտինն այնքան էլ ամուր չի նստած թամբին, ինչպես քանիցս հավաստիացրել է։ «Բայց ես չեմ ցանկանում կռահումներ անել, թե որքան ժամանակ նա կգտնվի իշխանության ղեկին։ Դա կարող է երկար տեւել կամ ոչ։ Մենք դա չգիտենք»,- ասել է Շոլցը։

«Վագներ» ՄՌԿ-ի զինվորների հնարավոր տեղափոխումը Բելառուս անհանգստություն է առաջացրել ՆԱՏՕ երկրներում, ասել է Շոլցը։ «Դա իրավիճակ է, որին մենք նայում ենք մեծ տագնապով եւ ուշադիր ուսումնասիրում ենք»,- ասել է կանցլերը։ «Ագրեսիվ բանակները սպառնալիք են ներկայացնում, իսկ մասնավոր բանակները՝ առավել եւս»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Գերմանիան եւ նրա գործընկերներն անօգնական չեն այս իրավիճակում։ «Որպես ՆԱՏՕ մենք կարող ենք պաշտպանել մեր տարածքը»,- ասել է Շոլցը։

Գերմանիայի կանցլերը նշել է, որ հունիսի 24-ին հեռախոսազրույցներ է ունեցել ոչ միայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի, այլեւ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկու հետ։ «Մենք  ոչ մի կապ չունենք առճակատման հետ Ռուսաստանում»,- ընդգծել է Շոլցը։ «Իշխանափոխությունը Ռուսաստանում Ուկրաինային մեր աջակցության նպատակը չէ»,- ավելացրել է նա։

Աշխարհում Օլաֆ Շոլց Վագներ ՄՌԸ Վլադիմիր Պուտին Ռուսաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին