f

Անկախ

Ադրբեջանը արցախահայության առջև դրել է ցեղասպանությունը անխուսափելի ավարտին հասցնելու ուլտիմատում. Դանիելյան


Սպասելի էր, որ մեծ ոգևորությունը առնվազն մեղմելու, եթե ոչ «մաշելու» սին ակնկալիքով, մեր հանրությանը կհրամցվեր «ՀայաՔվե» նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը խեղաթյուրող «համոզիչ» խոսույթ, ինչը գրեթե տառացի համընկնում է ադրբեջանական քարոզներին: Դրանց մենք հանգամանորեն անդրադառնալու ենք նաև հետագա ողջ շրջափուլում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Նա նաեւ նշել է. «Նախ, հիշեցնեմ, որ օրինագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում Արցախը որևէ պետության կազմում ճանաչելու, իսկ մեկ այլ հոդվածով Հայոց ցեղասպանությունը ժխտելու, ինչպես նաև դրա վտանգավորությունը նսեմացնելու համար: Սա իրավական երաշխիք է, որպեսզի ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե չանտեսվեն Արցախի անկախության սահմանադրաիրավական հիմքերը, ինչն էլ կբացառի նաև Հայաստանի իշխանություններին որևէ միջազգային դատական ատյանում պատասխանատվության կանչելու նկրտումները. առայժմ առանց փակագծերը բացելու նկատեմ, որ եթե ի սկզբանե որևէ տարածք դե յուրե ճանաչում եք մեկ այլ պետության կազմում, ապա առնվազն հարցնելու են, թե ի՞նչ հիմքով է զինուժը գործել այդ տարածքում:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա այն միանշանակ հավաստվել է դեռևս 1919-21 թթ. թուրքական դատական ատյանների ակտերով. «Տեղի է ունեցել էթնիկ շարժառիթներով զանգվածային բնաջնջում»:

Այս ամենով հանդերձ, ներկա փուլում հնչած, ընդ որում, խիստ իրարարմերժ փաստարկները հանգում են այն թյուր տեսակետներին՝

- թե իբր անտեսվում է, որ Արցախը դե ֆակտո անկախ է, բայց դե յուրե միշտ եղել է Ադրբեջանի կազմում: Եվ ադրբեջանցիների և մեր հայրենական գործիչներին հիշեցնենք, որ Արցախը (ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը) դեռևս ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան, հանրաքվեով դե յուրե ճանաչվել է անկախ, և չարժե դե յուրե անկախությունը շփոթել չճանաչված լինելու հետ, այլապես այդ տրամաբանությամբ, ճանաչելը ևս կդիտարկվեր հանցավոր արարք,

- թե իբր, այսպիսով, անտեսվում է Արցախի ինքնորոշման իրավունքը: Հարգելիներս, Արցախն արդեն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը և այս օրինագծով հենց այդ իրացման արդյունքներն են պաշտպանվում,

- պնդում են, թե իբր Արցախին զրկում ենք այլ պետության կազմում լինելու իրավական հնարավորությունից: Օրինագիծը անգամ հեռավոր աղերս չունի սրա հետ, ինչպես արդեն նշվեց, օրինագիծը սոսկ իրացված իրավունքի պաշտպանության մասին է և չի կարող խոչընդոտել հետագա իրավաչափ զարգացումները։

Ադրբեջանը արցախահայության առջև դրել է ցեղասպանությունը անխուսափելի ավարտին հասցնելու ուլտիմատում՝ կամ ցրում եք բոլոր սահմանադրական մարմինները և աղբարկղը նետում խորհրդանիշները և հանձնվում, կամ կիրականացվի «հակաահաբեկչական» գործողություն: Արցախը միանշանակ ընտրում է անկախությունը, ուստի այս օրինագծով մենք ոչ թե հակադարձում, այլ պաշտպանում ենք այդ դիրքորոշումը, որն ամբողջովին համահունչ է Հայաստանի Սահմանադրությանը:

Առայժմ՝ այսքանը»։

Հայաստան Գևորգ Դանիելյան ՖԲ Գրառում

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին