Ֆրանսիայի Ֆրենե կոմունայում բանտից փախուստի փորձ է արվել, հայտնում է Figaro թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Մի քանի տասնյակ մարդ նախ հրավառություն է արձակել շենքի ուղղությամբ նախքան ներս մտնելու փորձ կատարելը։ Նրանք հետ են մղվել»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ դեպքի վայրում է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը։