f

Անկախ

ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը պահանջում է նաև քաղաքական որոշում. ԵՄ-ն անկեղծացել է


2023թ. հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Քննարկումների արդյունքում ընդունվել է հետևյալ համատեղ մամուլի հաղորդագրությունը.

«2023թ. հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքը և անդրադարձ կատարել երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք այլ հարցերի։

 

 

Հայաստանը և ԵՄ պայմանավորվել են ամրապնդել իրենց համագործակցությունը՝ ընդգծելով Հարավային Կովկասում ԵՄ ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև շարունակել համատեղ ջանքեր ներդնել ՀԸԳՀ կիրարկման ուղղությամբ՝ արձանագրելով մինչ այժմ գրանցված առաջընթացը։ ԵՄ ողջունել է Հայաստանի ընդհանուր արժեքներին համապատասխան բարեփոխումներն իրականացնելու շարունակական հանձնառությունը՝ չնայած տարածաշրջանում առկա անվտանգային բարդ համատեքստի: ԵՄ պատրաստ է աջակցել Հայաստանին ՀԸԳՀ իրականացման ճանապարհին և սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու հարցում, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի (EIP) էական ֆինանսավորման և դրանից բխող ուղենշային նախաձեռնությունների միջոցով:

Գործընկերության կոմիտեն քննարկել է զարգացումները օրենքի գերակայության, արդարադատության, իրավապահ, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև մարդու իրավունքների հարգանքի ոլորտներում։ ԵՄ ողջունել է առաջընթացն նշյալ ոլորտներում։

Այնուամենայնիվ, ԵՄ ընդգծել է դատական համակարգի անկախության ու արդյունավետության, կոռուպցիայի դեմ պայքարի շարունակական բարելավման կարևորությունը՝ հանրային հաստատությունների հանդեպ քաղաքացիների վստահությունը բարձրացնելու նպատակով: ԵՄ-ն ընդգծել է խտրականության բոլոր դրսևորումները վերացնելու համար հավելյալ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը և խրախուսել Հայաստանին ներգրավել քաղաքացիական հասարակությանը օրենսդրական առաջարկների վերաբերյալ հանրային քննարկումներում:

Գործընկերության կոմիտեն նաև անդրադարձել է տրանսպորտին, էներգետիկային, շրջակա միջավայրին, կլիմայական գործողություններին և աղետների ռիսկերի կառավարմանն առնչվող հարցերում արձանագրված առաջընթացին: Հայաստանը և Եվրոպական միությունը կշարունակեն Մեծամորի ատոմակայանի անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ համագործակցությունը: Կարևորելով վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը՝ Եվրոպական միությունը խրախուսել է Հայաստանին իր Ազգային մակարդակով սահմանված գործողություններում նախատեսել արտանետումների նվազեցման ավելի հավակնոտ թիրախներ:

Հանդիպումը նաև հնարավորություն է ընձեռել վերանայելու մաքսային ոլորտում և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը: Եվրոպական միությունն ընդգծել է մաքսային ոլորտում համագործակցելու կարևորությունը՝ ՌԴ դեմ սահմանված ԵՄ պատժամիջոցները Հայաստանի տարածքի միջոցով շրջանցելու փորձերը կանխելու նպատակով: Քննարկվել է նաև բարեփոխումները զբաղվածության և սոցիալական պաշտպանության քաղաքականության ոլորտում։

Ինչ վերաբերում է կրթությանը, ապա Եվրոպական միությունը ողջունել է Հայաստանի կողմից Կրթության համապարփակ ռազմավարության ընդունումը, որն ընդգրկում է կրթության ամբողջ սպեկտրը, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու վերաբերյալ համաձայնագրի վավերացումը:

Գործընկերության կոմիտեն անդրադարձել է նաև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությանը։ Այդ կապակցությամբ ԵՄ նշել է, որ չնայած երկխոսության մեկնարկի համար անհրաժեշտ տեխնիկական պահանջները բավարար չափով կատարված են, հարցը պահանջում է նաև քաղաքական որոշում։ Այս համատեքստում ԵՄ շարունակում է խրախուսել Հայաստանին ակտիվորեն ներգրավվել երկկողմ մակարդակով ԵՄ անդամ պետությունների հետ։

Գործընկերները քննարկել են նաև տարածաշրջանային դինամիկան և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն ընթանում է գնալով ավելի բարդացող անվտանգային իրավիճակի համատեքստում: Հայկական կողմը ներկայացրել է վերջին տեղեկությունները Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ: Երկուստեք մտահոգություններ են արտահայտվել հնարավոր հումանիտար ճգնաժամի ռիսկերի կապակցությամբ: Հայաստանը և Եվրոպական միությունը ողջունել են Հայաստանում ԵՄ առաքելության հիմնումը:

Քննարկումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի կառուցողական մասնակցությունը Արևելյան գործընկերության ձևաչափին։

Հանդիպումը համանախագահել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը»:

ԵՄ Հայաստան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին