f

Անկախ

Արցախը միանշանակ ընտրում է անկախությունը, ուստի այս օրինագծով մենք ոչ թե հակադարձում, այլ պաշտպանում ենք այդ դիրքորոշումը, որն ամբողջովին համահունչ է Հայաստանի Սահմանադրությանը


Սպասելի էր, որ մեծ ոգևորությունը առնվազն մեղմելու, եթե ոչ «մաշելու» սին ակնկալիքով, մեր հանրությանը կհրամցվեր «ՀայաՔվե» նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը խեղաթյուրող «համոզիչ» խոսույթ, ինչը գրեթե տառացի համընկնում է ադրբեջանական քարոզներին: Դրանց մենք հանգամանորեն անդրադառնալու ենք նաև հետագա ողջ շրջափուլում:

Նախ, հիշեցնեմ, որ օրինագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում Արցախը որևէ պետության կազմում ճանաչելու, իսկ մեկ այլ հոդվածով Հայոց ցեղասպանությունը ժխտելու, ինչպես նաև դրա վտանգավորությունը նսեմացնելու համար: Սա իրավական երաշխիք է, որպեսզի ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե չանտեսվեն Արցախի անկախության սահմանադրաիրավական հիմքերը, ինչն էլ կբացառի նաև Հայաստանի իշխանություններին որևէ միջազգային դատական ատյանում պատասխանատվության կանչելու նկրտումները. առայժմ առանց փակագծերը բացելու նկատեմ, որ եթե ի սկզբանե որևէ տարածք դե յուրե ճանաչում եք մեկ այլ պետության կազմում, ապա առնվազն հարցնելու են, թե ի՞նչ հիմքով է զինուժը գործել այդ տարածքում:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա այն միանշանակ հավաստվել է դեռևս 1919-21 թթ. թուրքական դատական ատյանների ակտերով. «Տեղի է ունեցել էթնիկ շարժառիթներով զանգվածային բնաջնջում»:

Այս ամենով հանդերձ, ներկա փուլում հնչած, ընդ որում, խիստ իրարարմերժ փաստարկները հանգում են այն թյուր տեսակետներին՝

- թե իբր անտեսվում է, որ Արցախը դե ֆակտո անկախ է, բայց դե յուրե միշտ եղել է Ադրբեջանի կազմում: Եվ ադրբեջանցիների և մեր հայրենական գործիչներին հիշեցնենք, որ Արցախը (ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը) դեռևս ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին խիստ համապատասխան, հանրաքվեով դե յուրե ճանաչվել է անկախ, և չարժե դե յուրե անկախությունը շփոթել չճանաչված լինելու հետ, այլապես այդ տրամաբանությամբ, ճանաչելը ևս կդիտարկվեր հանցավոր արարք,

- թե իբր, այսպիսով, անտեսվում է Արցախի ինքնորոշման իրավունքը: Հարգելիներս, Արցախն արդեն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը և այս օրինագծով հենց այդ իրացման արդյունքներն են պաշտպանվում,

- պնդում են, թե իբր Արցախին զրկում ենք այլ պետության կազմում լինելու իրավական հնարավորությունից: Օրինագիծը անգամ հեռավոր աղերս չունի սրա հետ, ինչպես արդեն նշվեց, օրինագիծը սոսկ իրացված իրավունքի պաշտպանության մասին է և չի կարող խոչընդոտել հետագա իրավաչափ զարգացումները,

Ադրբեջանը արցախահայության առջև դրել է ցեղասպանությունը անխուսափելի ավարտին հասցնելու ուլտիմատում՝ կամ ցրում եք բոլոր սահմանադրական մարմինները և աղբարկղը նետում խորհրդանիշները և հանձնվում, կամ կիրականացվի «հակաահաբեկչական» գործողություն: Արցախը միանշանակ ընտրում է անկախությունը, ուստի այս օրինագծով մենք ոչ թե հակադարձում, այլ պաշտպանում ենք այդ դիրքորոշումը, որն ամբողջովին համահունչ է Հայաստանի Սահմանադրությանը:

Առայժմ՝ այսքանը ...

ՀայաՔվե Գևորգ Դանիելյան ՖԲ Գրառում ինքնորոշման իրավունք Հայոց Ցեղասպանություն Հայաստան

Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
Բագրատ Սրբազանն այս պահին ոստիկանության Իջեւանի բաժանմունքի մոտ է
Բերման ենթարկվածներին հերթով ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգմավոր
Կիրանցում Լենա տատի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի
«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին
Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ավելին
Ավելին