f

Անկախ

Ինպիսի՞ն է լինելու հուլիսը․ աստղագուշակ ըստ համաստեղության նշանների


«Հուլիսը բարենպաստ ամիս է շփման, ծանոթությունների, նոր գիտելիքների ձեռքբերման և ինֆորմացիայի հետ աշխատանքի առումով։ Այս ամիս հնարավորություն ունեք վառ կերպով դրսևորել Ձեր տաղանդը, կարողություններն ու հմտությունները և հաջողության հասնել, հատկապես ստեղծագործական, քաղաքական և կոմերցիոն ոլորտներում։ Ինքնազարգացման շնորհիվ հնարավոր է խոստումնալից հեռանկար ստեղծել ապագա ամիսների համար»,- ասում է աստղագետ Ռուսլանա Կրասնովան։

Բայց կարևոր է, որ առաջնահերթությունները ճիշտ սահմանեք, այլապես կարող եք ուժասպառ լինել՝ այդպես էլ գործերն ավարտին չհասցնելով։

Այս ամիս մեծ է ագրեսիայի, տարաձայնությունների և  վեճերի հավանականությունը։ Ուստի ցանկալի է, որ կառավարեք Ձեր կրակոտ բնավորությունը և ավելորդ էներգիան ուղղեք սպորտով զբաղվելուն։  Իսկ կոնֆլիկտները պետք է հարթել շփման և կոմպրոմիսի միջոցով։

Հուլիսը նաև ինքներդ Ձեր մասին հայտարարելու, նպատակները և մտադրություններն աշխարհին ներկայացնելու շրջան է, երբ պետք է փորձեք և Ձեր յուրահատկությունը ցույց տաք, և միևնույն ժամանակ մնաք հնարավորինս բաց ու անկեղծ։

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում մինչև հուլիսի կեսը արտաքին աշխարհում դրսևորվել վառ ու անկաշկանդ, ստեղծագործական նախագծերը հաջողություն կունենան և կբերեն ճանաչում։ Լավ ժամանակ է ճամփորդելու, ծանոթությունների և շփման համար։ Ամսվա կեսից կարելի է ավելի պրակտիկ բաների մասին ևս մտածել՝ վերանորոգում, տեղափոխություն, անշարժ գույքի կամ ավտոմեքենայի ձեռքբերում։ Կարևորեք նաև առողջ սննդակարգն ու առողջությունը։  Հուլիսը բարենպաստ է նոր բան սովորելու, կարիերայի աճի, որակավորման բարձրացման համար։ Խոյերի համար հուլիսը կարող է դառնալ նաև ռոմանտիկ ամիս՝ սկիզբ դնելով նոր հարաբերությունների։

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել ֆինանսներին, հատկապես ամսվա սկզբին և կեսերին։ Ցանկալի է խնայողություններ անել։ Իսկ ամսվա վերջին արդեն կարող եք մտածել, թե որտեղ և ինչպես եք անցկացնելու հանգիստը, ինչպես նաև հաճելի գնումներ կատարել։ Հուլիսը հրաշալի շրջան է ստեղծագործ Ցուլերի համար (հատկապես գրողներ, երաժիշտներ, հաղորդավարներ)․ այս ընթացքում ոգեշնչում և շատ նոր գաղափարներ կունենաք, ինչպես նաև շահավետ համագործակցության հնարավորություններ կստեղծվեն, ինչն էլ իր հերթին ուրախություն ու ներդաշնակություն կբերի։

Ցանկալի է զգույշ լինել ղեկին, քանի որ ՃՏՊ-ի հավանականություն կա։

Երկվորյակներ

Երկվորյակները հուլիսի սկզբին որոշակի բարոյական լարվածություն կզգան, որից հնարավոր է ազատվել, եթե շատ շփվեք ու երեկոներն անցկացնեք հետաքրքիր միջավայրում։ Աստղերը Ձեզ խորհուրդ են տալիս փայլել ու տպավորություն գործել։ Ամսվա սկիզբը լավ ժամանակ է նոր գիտելիքներ ձեռք բերելու, օտար լեզուներ ուսումնասիրելու համար։ Հուլիսի կեսից օգտակար կլինի սննդակարգին ուշադրություն դարձնելը։  Իսկ ֆինանսական ոլորտը խոստումնալից  հեռանկարներ է ենթադրում, ամսվա կեսին կամ ավարտին հնարավոր է գործուղում։ Կարևոր նախագծերում ցանկալի է դրսևորել վճռականություն և տրամադրվել հաղթանակի։

Խեցգետին

Կարևոր է, որ Խեցգետինները մինչև ամսվա ավարտը գրագետ պլանավորեն իրենց ծախսերը, քանի որ հնարավոր են ավելորդ ծախսեր և անիմաստ կորուստներ։ Խոշոր գնումները և ներդրումները ցանկալի է հետաձգել մինչև հուլիսի երկրորդ կես։ Հուլիսին օգտակար  կլինի որակավորումը բարձրացնելը, անձնական աճին ուշադրություն դարձնելը, նաև արտաքինի մասին հոգ տանելը։ Մի մոռացեք նաև հարաբերությունների մասին, հնարավոր է՝ կարիք լինի աշխատել դրանց բարելավման ուղղությամբ։ Հուլիսի ընթացքում հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր ազգականների հետ, հնարավոր է՝ ֆինանսների պատճառով։ Աշխատեք չմրսել և խնայեք կոկորդը։

Առյուծ

Առյուծներն  ամսվա սկզբին կարող են հետաքրքիր համագործակցությունների և համատեղ նախագծերի առաջարկներ ստանալ ընկերներից և ծանոթներից։ Ամսվա կեսից ուշադրություն դարձրեք ֆինանսների պլանավորմանը, ավելի լավ է խուսափեք անպետք ծախսերից։ Սակայն նոր հագուստի ձեռքբերումը և այցը գեղեցկության սրահ միայն և միայն կլինեն ի օգուտ Առյուծների։ Իշխանությունների հետ խնդիրների հավանականություն կա, չեն բացառվում նաև առողջական խնդիրները, ուշադրություն դարձրեք հատկապես սրտի առողջությանը և խուսափեք վնասվածքներից։ Ներքին անբավարարության զգացումը կօգնի փարատել աշխատանքը, այն խոստանում է հաջողություն բերել։

Կույս

Կույսերն ամսվա սկզբին և կեսին կարող են խրախուսանք ստանալ ղեկավարությունից, չի բացառվում նաև կարիերայի աճը։ Ամսվա երկրորդ կեսը բարենպաստ է հավակնոտ գործնական գաղափարների, ազդեցիկ մարդկանց հետ ծանոթությունների համար։ Ամիսը խոստումնալից է հատկապես նրանց համար, ովքեր զբաղվում են վաճառքով, ստեղծագործում են կամ գեղեցկության ու ոճի ոլորտի բիզնես ունեն։ Ամսվա երկրորդ կեսին կարող եք Ձեզ թույլ տալ գնումներ կատարել ոչ թե անհրաժեշտությունից ելնելով, այլ պարզապես հաճույքի համար։ Առողջությունն ու լավ ֆիզիկական վիճակը պահպանելու համար խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով։

Կշեռք

Կշեռքներին օգտակար կլինի ամսվա առաջին կեսին զբաղվել հոգևոր զարգացմամբ, իսկ կարիերայում աճի համար դիմել քուչի կամ իմաստուն խորհրդատուի։ Հուլիսի ընթացքում անձնական ու մասնագիտական աճի ուղղությամբ գործադրած ջանքերը կնպաստեն, որ հետագայում ավելի շատ եկամուտ ստանաք։ Հատկապես շատ են հնարավորությունները բիզնեսով զբաղվող և արվեստի և գեղեցկության  ոլորտներում աշխատող Խեցգետինների համար։ Կարևոր է նաև պահպանել լավ հարաբերություններ հոր հետ և մոռանալ հին վիրավորանքները։

Կարիճ

Կարիճներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել առողջությանը և պլանային բուժզննում անցնել։ Իսկ մինչև հուլիսի կեսն  աշխատեք ծախսերը գրագետ պլանավորել։ Ամսվա երկրրդ կեսին բարենպաստ կլինի կարիերային, լրացուցիչ կրթությանը և անձնական աճին  ուշադրություն դարձնելը։ Գուցե ցանկություն առաջանա աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխել։ Հուլիսի ընթացքում հնարավոր է, որ աշխատավայրում սիրային հարաբերություններ սկսեք, որն էլ կծավալվի ու Ձեր կյանք ոգեշնչում կբերի։

Աղեղնավոր

Աղեղնավորները մինչև հուլիսի կեսը պետք է շատ համբերատար լինեն, քանի որ հնարավոր են վեճեր աշխատավայրում, մրցակցություն գործընկերների հետ իշխանության համար, չեն բացառվում տարաձայնությունները նաև անձնական հարաբերություններում։ Ամսվա երկրորդ կեսին ուշադրություն դարձրեք առողջությանը և իմունիտետին։ Բոլոր տհաճություններից կօգնեն շեղվել ընկերների հետ շփումները և նրանց աջակցությունը։

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար բարենպաստ կլինի ուրիշներին օգնելը և բարեգործությամբ զբաղվելը, հատկապես մինչև ամսվա կեսը։ Կունենաք բավարար ուժ դժվարին իրավիճակները հաղթահարելու համար։ Լավ ժամանակ է քաղաքականությամբ զբաղվող Այծեղջյուրների համար, կունենաք հաջողություն և առաջընթաց։ Բայց պետք չէ մոռանալ առողջության մասին, հնարավոր է քրոնիկ հիվանդությունների սրացում, վնասվածքներ և վիրահատություն։ Հուլիսի երկրորդ կեսին շատ ժամանակ հատկացրեք հարաբերություններին։ Միայնակ Այծեղջուրներին հուլիսը խոստանում է նոր ծանոթություններ։ Կարևորը՝ մի մոռացեք Ձեր գրավչության ու խարիզմայի մասին։

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում մեծ ներդրումներ անել մինչև հուլիսի կեսը։ Լավ ժամանակ է սովորելու, կարիերայի և մտավոր զբաղմունքների համար։ Ցանկալի է առողջ սնվեք ու ամրացնեք իմունիտետը։ Անձնական հարաբերություններում հնարավոր են վեճեր ու հարաբերությունների պարզում։ Ցանկալի է դրսևորել իմաստություն ու փորձել հասկանալ Ձեր երկրորդ կեսին, այդպես ավելի հեշտ կհաղթահարեք դժվարությունները։ Իսկ երկրորդ կեսի փնտրտուքներում գտնվող Ջրհոսներին խորհուրդ է տրվում զգոն լինել, այս ամիս անհամապատասխան մարդու սիրահարվելու հավանականություն կա։

Ձկներ

Ձկների համար հուլիսի սկիզբը և կեսը հարմար ժամանակահատված են վերանորոգման, անշարժ գույք ընտրելու համար, մանավանդ, եթե վաղուց եք պլանավորել։ Ուշադրություն դարձրեք ստամոքսի առողջությանը, հարկ եղած դեպքում դիմեք բժշկի։ Իսկ երեխա բեղմնավորելու համար հուլիսի առաջին կեսը  բարենպաստ չէ, եթե նման պլաններ ունեք։  Հուլիսի առաջին կեսը բարենպաստ է կրթվելու, վերապատրաստվելու, բիզնես ֆորումներին մասնակցելու և անձնական աճով զբաղվելու համար։ Մեծ հաջողություններ են սպասվում մարզիկներին։ Ձկների համար հուլիսը ռոմանտիկ հարաբերությունների և դժվարությունները հաջողությամբ հաղթահարելու ամիս է։

 

Նյութի աղբյուրը՝ https://7days.ru

 

Ջրային նապաստակի տարի Սև ջրային ճագարի տարի աստղագուշակ

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին