Հոնկոնգում չինացի գիտնականները բակտերիալ ցելյուլոզայից կենսաքայքայվող ուտելի պլաստիկ են ստեղծել։
Տեխնոլոգիայի հեղինակները Հոնկոնգի համալսարանից Տո Նգային և նրա գործընկերներն են:
Նոր նյութը ստեղծվել է բակտերիալ ցելյուլոզայից. օրգանական միացություն, որը ստացվում է բակտերիաների որոշ տեսակներից։
Գիտնականների խոսքով՝ նման պլաստիկն ունի զգալի ամրություն։ Ի տարբերություն ցելյուլոզայի, որը ստացվում է բույսերից, բակտերիալ բիոպոլիմերը չի պահանջում ո՛չ ծառահատում, ո՛չ գյուղատնտեսական մշակաբույսերի կուլտիվացիա։
Հետազոտությունը ցույց է տվել, որ նոր բիոպլաստիկը կարող է ամբողջությամբ քայքայվել 1-2 ամսվա ընթացքում։
«Նյութը ամբողջությամբ ուտելի է, ինչն այն անվտանգ է դարձնում կրիաների և այլ ծովային կենդանիերի համար»,-պատմել են ուսումասիրության հեղինակները։