2023 թվականի հուլիսի 3–ի տվյալներով Հայաստանում լաբորատոր հաստատվել է կարմրուկի ընդհանուր 279 դեպք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
Ըստ վիճակագրության՝ 279 դեպքից 194–ը երեխաներ են, 85–ը՝ մեծահասակ։ Հոսպիտալացվել է 3 քաղաքացի, դուրս է գրվել՝ 158–ը։