f

Անկախ

Ախտորոշել քաղցկեղը վաղ փուլում արյան անալիզի միջոցով․ Կենսաքիմիայի ինստիտուտում այս ուղղությամբ հետազոտություններ են իրականացնում


Հնարավո՞ր է արդյոք արյան հետազոտության միջոցով վաղ փուլում հայտնաբերել քաղցկեղը  մարդու օրգանիզմում և կանխարգելել դրա հետագա զարգացումը։ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի Հիստոքիմիայի և ֆունկցիոնալ մորֆոլոգիայի խմբի իրականացրած հետազոտությունները կոչված են պատասխանելու այս հարցին։ Խումբն ուսումնասիրում է  քաղցկեղով հիվանդ մարդկանց արյունը և ստացված արդյունքները համեմատում  առողջ մարդկանց արյան հետ՝ պարզելու, թե արդյոք գալարմին  պոլիպեպտիդը կարող է դառնալ բիոմարկեր՝ դեռ գաղտնի փուլում գտնվող քաղցկեղը բացահայտելու համար։

Պրոլինով հարուստ պոլիպեպտիդ 1-ը կամ «Գալարմին»-ը 15 ամինաթթուներից  բաղկացած պոլիպեպտիդ է, որն արտադրվում է մարդու գլխուղեղում,  մասնավորապես հիպոթալամուսում։ Այն ժամանակին բացահայտել է ակադեմիկոս Արմեն Գալոյանը։ 

«Այս նյութը երկար տարիներ տարբեր պրոֆիլներով ուսումնասիրվել է, և ակադեմիկոսի մահվանից (2012թ․-հեղ․)  1-2 տարի առաջ արդեն կային նախնական տվյալներ դրա հակաուռուցքային ազդեցության մասին։ Այնպես ստացվեց, որ  գալարմինի հակաուռուցքային ազդեցության ուսումնասիրությունը շարունակեցինք մենք և որոշակի հաջողություններ ենք արձանագրել, որոնք հրապարակել ենք նաև «Oncology Reports» հեղինակավոր ամսագրում»,- «Անկախի» հետ զրույցում պատմում է Հիստոքիմիայի և ֆունկցիոնալ մորֆոլոգիայի խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Ինեսա Սահակյանը։

Նա ընդգծում է՝ ուռուցքները տարբեր են, և աշխարհում չկա մի նյութ, որ նույնական ազդեցություն ունենա  բոլոր տեսակի գոյացությունների վրա։ Հետևաբար իրենք ընտրել են քաղցկեղի 4 տեսակ՝ կանանց պարագայում կրծքագեղձի և արգանդի վզիկի, տղամարդկանց պարագայում աղեստամոքսային համակարգի և թոքերի,  և ուսումնասիրում են գալարմինի քանակությունն այդ հիվանդների արյան մեջ։ 

 «Համագործակցում ենք Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի հետ։  Որոշ դեպքերում ուռուցքները միանգամից վիրահատության ենթակա չեն։ Մենք նման հիվանդների համաձայնությամբ ուսումնասիրում ենք իրենց արյունը։ Փորձում ենք պարզել, թե որ դեպքում որքան է գալարմինի քանակությունն արյան մեջ, և ինչ դեր ունի այն ուռուցքային հիվանդությունների ժամանակ»,- ասում է Սահակյանը։

Խոսելով հետազոտության ընթացքից՝ Սահակյանն ասում է, որ մտածողությամբ պայմանավորված դժվարություններ ունեն՝ եթե արտերկրում մարդիկ շահագրգռված են մասնակցել գիտափորձերի և իրենց ներդրումն ունենալ առողջապահության ոլորտում կարևորագույն գիտական արդյունքներ ստանալու գործում, ապա Հայաստանում մարդիկ դժվարությամբ են համաձայնում լրացուցիչ 3  մլ արյուն հանձնել ու թույլ տալ, որ գիտնականներն այն ուսումնասիրեն։

«Մեր ունեցած տվյալները դեռևս բավարար չեն  վիճակագրական վերլուծություն անելու և եզրակացության համար։ Ենթադրում ենք, որ դեռ 2 տարի անհրաժեշտ կլինի, որ բավարար տվյալներ  հավաքագրենք,- ասում է Սահակյանը։- Հուսով եմ՝ դրական պատասխան կունենանք։ Բայց եթե անգամ գալարմնինը չհանդիսանա բիոմարկեր, դա ևս պատասխան կլինի, որ փորձենք դրա ազդեցության մեխանիզմների այլ ճանապարհներ գտնել։ Իսկ եթե հաստատվի, ապա արյան մեջ գալարմինի քանակի հիման վրա հնարավոր կլինի ուռուցքային գոյացությունների առաջացումը կանխորոշել նախապես։ Ուռուցքային հիվանդությունների խնդիրն այն է, որ դրանք շուտ բացահայտելը բարդ է։ Մինչդեռ այդ գաղտնի փուլն է կարևոր։ Եթե նման բիոմարկեր գտնվի, որը հնարավոր կլինի ընդգրկել արյան ընդհանուր անալիզի ցուցանիշների մեջ, դա կօգնի մարդուն  իմանալու, որ իր մոտ որևէ օնկոլոգիական իրավիճակ է զարգանում, ինչը  կլինի ահազանգ, որ նա շարունակի հետազոտվել և գտնի իր խնդիրը»։

Գիտությունը՝ կյանքի ուղի

Ինեսա Սահակյանը գիտության ոլորտում է 2006-ից։ Կենսաքիմիայի ինստիտուտում իր գիտական ուղին սկսել է կրտսեր լաբորանտից ու հասել մինչև ավագ գիտաշխատող։ Ասում է՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ ընդունվելիս  չէր պատկերացնում, որ գիտաշխատող է դառնալու։ 

«Որպես մասնագիտացում ընտրել էի հիստոլոգիան, քանի որ ինձ գրավում էր մանրադիտակը, բբջի մեջ  ներթափանցելու հնարավորությունը։ Ուզում էի  մագիստրատուրան էլ հյուսվածքաբանության ուղղությամբ սովորել, բայց այդ տարի   Հիստոլոգիայի  ամբիոնի  միակ դիմորդը ես էի, և այդ ուղղությամբ մագիստրատուրա չբացվեց։ Ինձ հնարավորություն ընձեռվեց սովորել Ֆիզիոլոգիայի ամբիոնում, բայց ամեն դեպքում մասնագիտանալ հյուսվածքաբանության ոլորտում։ Ինձ ծանոթացրեցին մորֆոլոգ, կենսաբանական գիտությունների դոկտոր Սիլվա Աբրահամյանի հետ։ Դա դարձավ ճակատագրական ծանոթություն։ Նա դարձավ իմ գիտական ղեկավարը, իսկ երբ հիմնեց լաբորատորիա Կենսաքիմիայի ինստիտուտում, ես դարձա նրա աշխատակցուհին։ Իր ձեռքի տակ աճեցինք ու հասանք նրան, ինչ այսօր ունենք»,-ասում է նա։

Հարցին, թե այն ժամանակվա սուղ ֆինանսավորումը և սիմվոլիկ վարձատրությունն արդյոք դեմոտիվացնող գործոն չի եղել գիտությունը որպես կյանքի ուղի ընտրելու հարցում, Սահակյանը պատասխանում է․ «Երբ կողքիդ նվիրյալներ են, ֆինանսական հարցերն անգամ չեն քննարկվում։ Ես մի միջավայրում էի, որտեղ մարդիկ հուզվում էին մանրադիտակով ինչ-որ բան հանյտանաբերելու համար, որտեղ ուրախությունից գոռում էին նոր արդյունք ստանալիս։ Դա այնքան գերող ու զարմանալի էր։ Բացի այդ,  ինստիտուտ ընդունվելիս ուսանող էի, իմ ուսերին գումար աշխատելու ծանր բեռ չկար»։ 

«Իմ շրջապատի մարդիկ, առանց որևէ հետին մտքի, երիտասարդներիս են փոխանցել  իրենց իմացածը և այն ամենը,  ինչ կարող է նպաստել քո մասնագիտական աճին։ Եղել են այն  խոչընդոտները, ինչ ունեցել են այն տարիների բոլոր գիտնականները՝ նյութերի պակաս։ Մեզ իրոք դժվար էր նորմալ նյութեր ձեռք բերել, որոնցով կարող էինք  լուրջ հետազոտություններ անել։ Բայց այդ առումով էլ իմ բախտը բերել էր, քանի որ իմ գիտական ղեկավարը երկար տարիներ Հունգարիայում, Անգլիայում  էր աշխատել  և ուներ արտասահմանյան մտերիմ կոլեգաներ, որոնք մեզ օգնում էին նյութերի ձեռքբերման հարցում»,- ասում է նա։

Սահակյանը վստահեցնում է՝ իրեն գիտությունից դուրս պատկերացնել անգամ չի կարող։ «Գիտության մեջ ես ինձ լիարժեք եմ զգում։ Գիտությունից դուրս լավ աշխատանքի առաջարկներ եղել են, բայց ամեն անգամ մտածել եմ՝ կկարողանա՞մ արդյոք առանց գիտական միջավայրի և իմ թիմի,- ասում է նա։- Գիտությունն ինձ գրավում է նրանով, որ անկանխատեսելի է։ Որքան էլ փորձենք պլանավորել, ենթադրություններ անել,  երբեք չենք կարող հստակ իմանալ, թե ինչ արդյունք կստանանք։ Իսկ քո ստացածից ապրած ոգևորությունը կամ հիասթափությունն  ինձ գայթակղում է»,- ասում է նա։

Խոսելով իր աշխատանքի առանձնահատկության մասին՝ Սահակյանն ասում է, որ հաճախ հիստոլոգներին բնորոշում են որպես ոսկերչական գործ անողներ։ «Իրականում գիտության բոլոր ուղղություններն են արվեստին շատ մոտ։ Մեր աշխատանքը  ստեղծագործություն է․  որևէ օրգանից ստանում եմ շատ բարակ շերտեր, դրանք ներկում եմ ու մանրադիտակի տակ տեսնում բջիջներ՝ տարագույն, տարաձև, տարբեր բաղադրությամբ։ Դա  շատ նման է գեղանկարչության, բայց միկրո տարբերակով»,- ասում է նա։

Եթե ուզում ենք ժամանակակից աշխարհում մեր խոսքն ունենալ․․․

Խոսելով գիտության ոլորտում առկա խնդիրների և զարգացման միտումների մասին՝ Սահակյանը դրական է գնահատում աճող ուշադրությունը գիտության ու գիտաշխատողի հանդեպ։ «Այս ուշադրությունը և զարմանալի է, և հաճելի, և պարտավորեցնող։ Նախկինում չկար ուշադրություն, չկար պահանջ։ Հիմա կա ուշադրություն և չափից մեծ պահանջ։ Ենթադրվում է, որ 1-2 տարում պետք է սարեր շուռ տանք, բայց դա հնարավոր չէ։ Որակյալ գիտություն անելու համար նյութատեխնիկական բազան պետք է հիմնովին փոխել։ Իսկ դրա համար անհրաժեշտ են երկար տարիներ և ֆինանսներ»,- ասում է նա։

Սահակյանը շեշտում է՝ սուղ ֆինանսավորման և ուշադրության պակասի տասնամյակների ընթացքում գիտական համակարգում այնքան բացեր են առաջացել, որ դրանք լրացնելու համար տարիներ են հարկավոր։ 

«Ճիշտ է, այսօր մեծ ֆինանսներ են ուղղվում  գիտություն։ Բայց մեզ անհրաժեշտ է մի քիչ համբերություն և ժամանակ, որ գիտական հանրությունը կարողանա լրացնել բացերը, վերազինվի նոր սարքավորումներով, ընդ որում մենք չենք խոսում  վերջին սերնդի սարքավորումների մասին, այլ մեզ հասանելիների մասին, որոնք համեմատաբար նոր են։

Մենք  պետք է թարմացնենք ոչ միայն նյութատեխնիկական բազան, այլ նաև գիտության առջև դրված պահանջներն ու խնդիրները։ Մենք պետք է փորձենք միջազգային գիտությանը 

համահունչ գնալ,- ասում է Սահակյանը։-  Մինչև հիմա մենք աշխատել ենք մեր ուղեղով ու ձեռքերով, դժվար է այդպես մրցակցել սարքավորումների հետ, իսկ արտասահմանում այդ ամենն անում է սարքավորումը։ Պետք է կարողանանք մեր արածը բարձրացնել այնպիսի  մակարդակի վրա, որ կարողանանք մրցակցել միջազգային գիտության հետ։ Մենք ունենք լավ արդյունքներ և դա կարողացել ենք ապահովել մեր գիտական մտքի շնորհիվ, ուրիշ ոչինչ չունենալով, պատկերացրեք, թե ինչեր կարող ենք անել ունենալով գոնե մի քիչ բան»։

Սահակյանը նաև ընդգծում է՝ եթե ուզում ենք լինել զարգացած, քաղաքակիրթ երկիր, միանշանակ, մենք պետք է ունենանք զարգացած գիտություն․ «Բոլոր ոլորտներում ասելիք ունի գիտությունը ՝ կրթությունից սկսած մինչև առողջապահություն ու արդյունաբերություն։ 

Եթե ուզում ենք ժամանակակից աշխարհում մեր խոսքն ունենալ, կարևոր պայմաններից է, որ զարգացած գիտություն ունենանք»։

 

Ինեսա Սահակյան քաղցկեղ Ախտորոշում խմբագրի ընտրանի Հայաստան կին գիտաշխատող գիտության ֆինանսավորում ՀՀ ԳԱԱ Կինը և գիտությունը

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին