f

Անկախ

Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցմանը կողմ քվեարկողներն անբարոյականներ են. Ալեքսանդր Ազարյանը փոխանցեց տասնյակ մարդկանց միաձայն կարծիքը


Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, ըստ ԲԴԽ նախագահի՝ էական կարգապահական խախտման հիմքով:

Համենայն դեպս Կարեն Անդրեասյանը հրապարակեց նման որոշում, իսկ որևէ մեկը, այդ թվում՝ դատավոր-անդամներ Քրիստինե Մկոյանն ու Արթուր Աթաբեկյանը, չառարկեց դրա դեմ:

Ինքը՝ Դավիթ Հարությունյանը, ում ծննդյան օրն է այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց՝ ի սկզբանե այլ ակնկալիք չի ունեցել, ապա հավելեց՝ «պատմուճան հագնելով, հրամանագրեր ստորագրելով՝ դատավոր չեն դառնում»:

168.am-ի հետ զրույցում Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը նախ ասաց՝ լիովին կիսում է այն մտահոգություններն ու կարծիքը, որը Դավիթ Հարությունյանն արտահայտել է այս տարվա ապրիլի 7-ին տված իր հայտնի հարցազրույցում, և որի համար Դավիթ Հարությունյանի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրեց:

Կարդացեք նաև

լեքսանդր Ազարյանին հարցրեցինք նաև՝ ինչպե՞ս կգնահատի այն հանգամանքը, որ ԲԴԽ-ն միաձայն, որովհետև հատուկ կարծիքի մասով որևէ բան չասվեց, քվեարկել է Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու օգտին:

«Ես կարծիք չեմ արտահայտի, սակայն այսօրվա ընթացքում տասնյակ մարդկանց եմ հանդիպել և կարող եմ նրանց կարծիքն արտահայտել: Ինձ այսօր հանդիպած տասնյակ մարդիկ միաձայն պնդում էին, որ Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցմանը կողմ քվեարկած ԲԴԽ անդամներն  անբարոյականներ են»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը:

Ալեքսանդր Ազարյան ԲԴԽ Դավիթ Հարությունյան Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին