Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ երկրում անկարգությունների պիկն անցել է։
Այս մասին նա ասել է Ելիսեյան պալատում համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը։
«Մենք պետք է զգույշ լինենք գալիք օրերի և շաբաթների նկատմամբ, սակայն, ինչպես տեսնում եք, անկարգությունների անցել է»,- նշել է Մակրոնը։
Հանդիպմանը, որին մասնակցել են 241 համայնքների ղեկավարներ, Մակրոնն ընդգծել է, որ այժմ «բացարձակ առաջնահերթությունը պետք է լինի երկարաժամկետ կարգուկանոն ապահովելը»։