f

Անկախ

«Հրապարակ». Փաշինյանը հրահանգում է եւ ինքն էլ օրինակ ծառայում


«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը թեպետ մեկնարկելու է օգոստոսի 23-ից, սակայն իշխանությունները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արդեն սկսել են այն։ Խոսքը, բնականաբար, Տիգրան Ավինյանի մասին չէ, որը մեկ տարուց ավելի է` այդ գործով է զբաղված։ ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է` իրենց բակերում, թաղամասերում ակտիվ զրույցներ սկսել քաղաքացիների հետ, շտաբներում հանդիպումներ կազմակերպել եւ զբաղվել Ավինյանի լոբբինգով։

Քարոզարշավի մեկնարկը տվեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ կիրակի օրը շրջելով մայրաքաղաքի փողոցներով, այցելելով ցուցահանդես, օգտվելով հասարակական տրանսպորտից։ Իհարկե, վարչապետի տիկնոջ հրապարակած տեսանյութից անգամ երեւում էր, որ Փաշինյանն ավտոբուս է բարձրացել ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ, իսկ ավտոբուսում նստած մարդիկ նախկինի պես Փաշինյանով ոգեւորված չէին, սակայն իշխանական քարոզչամեքենան փորձեց այդ շրջայցը ներկայացնել այն լույսի ներքո, որ վարչապետը կարողանում է անարգել շրջել փողոցներով, քանի որ մարդկանց սերն ու վստահությունն է վայելում։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նույն օրը Փաշինյանին դավաճան անվանելու համար ձերբակալել են Վարուժան Ավետիսյանի որդուն։ Իշխանության մեր աղբյուրները, այդուհանդերձ, վստահեցնում են, որ Փաշինյանին այդ միջադեպը հետ չի պահի, եւ առաջիկայում նոր փիառի տարբերակներ են սպասվում, քանի որ Փաշինյանի համար Երեւանի հաղթանակը կենսական նշանակություն ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան Հայաստան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին