f

Անկախ

1926 թվականի Հայաստանի քարտեզով տարածքը շուրջ 31 հազար քռ/կմ է, այստեղ չկան անկլավներ. քարտեզագետ


1926 թվականի Հայաստանի քարտեզով տարածքը շուրջ 31 հազար քռ/կմ է, այստեղ չկան անկլավներ, տարածքներ, որոնք ապագայում տրվել են Ադրբեջանին: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին ասսաց քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:

«Արծվաշենի ամբողջ շրջանը տրվեց Ադրբեջանին, որը հետո տրվեց Հայաստանին որպես անկլավ։ 1930-ականներին սկսվեցին տարբեր քարտեզներ պատրաստվել, անկլավներ երեւացին քարտեզների մեջ։ Անկլավները, սակայն, երեւացել են միայն քարտեզներում։ Դրանց վերաբերյալ ուսումնասիրություն անցկացրած մարդիկ կփաստեն, որ հանձման փաստաթուղթ չեն տեսել։ Հետեւաբար՝ ինչու են դրանք հանձնվել հայտնի չէ, միայն Արծվաշենի վերաբերյալ թղթաբանություն կա։ Ժամանակի համար եղել է պատճառաբանություն՝ այդտեղ երկու հարյուր տարի ադրբեջանցիներ են ապրել, բայց դա, իհարկե, սուտ է, որովհետեւ այնտեղ այդ ժամանակ ադրբեջանցիներ գոյություն չեն ունեցել։

Բայց եթե այս հիմունքներով ենք մենք բաժանում, անկլավ տալիս, ապա 2000 տարի Արցախում ապրել են հայեր, ուրեմն ամբողջ Արցախը պետք է Հայաստանի անկլավը լինի Ադրբեջանի մեջ, իսկ եթե մոտեցումը տարբեր է, իմ կարծիքով, Խորհրդային Միությունը Հայստանի անկլավ է տրամադրել Արծվաշենը, որը մի խուլ անկյուն է, ռազմավարական ոչ մի կարեւորություն չունի, իսկ ադրբեջանական անկալվները, գոնե դրանիցից երկուսը նստած են մեր մայրուղիների վրա: Այսինքն Ադրբեջանը կարող է հսկել մեր մայրուղիները, այդ նպատակով էլ Խորհրդային միությունը տվել է Ադրբեջանին»,-ասաց նա:

Քարտեզագետի խոսքով՝ մինչեւ 1974 թվականը տպված քարտեզների հիման վրա Հայստանին 31 հազար քռ/կմ-ից մեզ մնացել է 29743  քռ/կմ տարածք, դա ներկայիս այն տարածքն է, որ ՀՀ-ն 29800 քռ/կմ-ով ուզում է, որ Ադրբեջանը ճանաչի մեր սահմանները:

«Բայց հետաքրքիր է, որ Ադրբեջանը ներխուժել էմեր տարածք եւ չի ցանկանում հետ քաշել իր զորքերը, առանց դրա բանակցությունները հնարավոր չեն»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութ քարտեզ Հայաստան Ռուբեն Գալչյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին