Թալիբները հայտարարել են, որ ցանկանում են մասնակցել Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հաջորդ գագաթաժողովին: Այս մասին ասվում է Աֆղանստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
Թալիբները հայտարարել են, որ ողջունում են նման հանդիպումները՝ տարածաշրջանում համաձայնության եւ անվտանգության հասնելու նպատակով:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Քաբուլը պաշտպանում է ՇՀԿ գագաթաժողովի ամփոփիչ հռչակագիրը, որում խոսվում է պատերազմներից եւ թմրանյութերից զերծ Աֆղանստանին աջակցելու մասին:
Ընդ որում, Թալիբանն իր անհամաձայնությունն է հայտնել ՇՀԿ անդամ երկրների այն պնդումների հետ, որ Թալիբանի կառավարությունն ինքլյուզիվ չէ։